2023 Praying for Muslims – Eastern Armenian

2023 Praying for Muslims – Eastern Armenian

Ուրբաթ, մարտի 24, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Իսլամական ծոմապահության վերաբերյալ Այս շրջանում մուսուլմանները սկսում են մեկամսյա ծոմապահություն, որը Ռամադան է կոչվում։ Մուսուլմանների օրացույցի հիմքում լուսնային տարին է, որում ընդամենը 354 օր կա։ Այնպես որ, ամեն տարի այդ մեկ ամսյա ծոմապահությունը սկսվում է նախորդ տարվանից 11 օր առաջ։ Մուսուլմանները ծոմապահություն են կատարում մինչև արևամուտը՝ ամբողջ այս ամսվա ընթացքում։ Նրանք հրաժարվում են սննդից և ըմպելիքներից, անուշահոտություններից և ամուսնական հարաբերություններից։ Ամեն օր արևամուտից հետո նրանք ընդմիջում են ծոմը, սովորաբար՝ խնջույքով։ Նրանց թույլատրվում է ուտել մինչև…

Ուրբաթ, մարտի 17, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Թավրիզի ոստիկանապետ Մերաթ Սուլթանի ժառանգության վերաբերյալ Մերաթ Սուլթանը ծնվել է Իրանի շահի պալատում՝ 1876 թվականին։ Նա դարձավ ոստիկանապետ և բանակի հրամանատար Թավրիզում՝ Իրանում։ Երբ ռուսները ներխուժեցին և գրավեցին այդ տարածքը, նրանք որոշեցին մահապատժի ենթարկել Սուլթանին։ Նա փախուստի դիմեց, սակայն առատ ձյան պատճառով կանգ առավ մի հայ քահանայի տանը։ Այդ քահանան 40 օր ապաստան տվեց և կերակրեց նրան։ Երբ Սուլթանը որոշեց, որ պետք է շարունակի իր փախուստն իրեն հետապնդողներից, այդ քահանան ասաց նրան, որ նրա կեցության…

Ուրբաթ, մարտի 10, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Լիբանանի համար Երկու դար առաջ որոշ միսիոներներ Արևմուտքից գալիս էին Մերձավոր Արևելք, և Լիբանանը նրանց նախընտրած վայրն էր։ Այն Սիրիայի մասն էր և թուրքական Օսմանյան կայսրության կազմում էր գտնվում։ Աստծո օգնությամբ և Սուրբ Հոգու զորությամբ այդ միսիոներները մի քանի տասնամյակ շարունակ մեծ հունձք տեսան։ Թեև մեզնից շատերը չէ, որ լսել են նրանց մասին, այնպիսի ծառայողներ, ինչպիսիք են Բլիսը, Ջեսափը, Սմիթը և Վան Դայքը լուսատուներ են միսիոներական տարեգրության մեջ։ Նրանք զոհեցին ամեն ինչ, շատ տառապանքներ կրեցին…

Ուրբաթ, մարտի 3, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ մուսուլմանները ճանաչեն Հիսուսին՝ որպես Բարի Հովիվ Աստծո Խոսքում Հիսուսն ունի բազմաթիվ տիտղոսներ և նկարագրվում է տարբեր կերպերով։ Օրինակ, Հիսուսն անվանում է Իրեն «Բարի Հովիվ» (Հովհաննես 10․14)։ Ինչպիսի՜ արտոնություն մենք ունենք՝ ճանաչելու Նրան որպես այն Անձի, Ով հոգում է մեր մասին, հանգստացնում է մեզ կանաչ արոտավայրերում, տանում է մեզ հանդարտ ջրերի մոտ, մեր անձին հանգիստ է տալիս և առաջնորդում է մեզ արդարության շավիղներում (տե՛ս Սաղմ. 23․1-3)։ Նանույն պես այն Անձն է, Ով գնում է կորսված…

Ուրբաթ, փետրվարի 24, 2023

Այս շաբաթ մենք փառք ենք տալիս Մեր Պաշտպան Աստծուն Մովսեսն ամուսնացավ մի սևամորթ կնոջ հետ։ Նրա ընտանիքն ուրախ չէր, հավանաբար՝ ռասայական խտրականության պատճառով։ Նրանք խոսեցին Մովսեսի դեմ։ Բայց Աստված եկավ՝ նրան պաշտպանելուհամար (կարդացե՛ք այս պատմությունը Թվոց 12-րդ գլխում)։ Երբ դուք այնպիսի իրավիճակներում եք, որ մարդիկ խոսում և դավեր են նյութում ձեր դեմ, վստահե՛ք Աստծուն, որովհետև Նա՛ է ձեր Պաշտպանը։ Անկախ այն բանից՝ ձեզ ծաղրում են կամ վատ են վերաբերվում Քրիստոսի հետևորդ լինելու, ձեր ազգային պատկանելության կամ ցանկացած այլ բանի պատճառով,…

Ուրբաթ, փետրվարի 17, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ Սուրբ Հոգին տա մեզ Աստվածային հայտնություն նորեկների մտադրությունների մասին Մեր «ընդհատակյա» հավաքույթն ընթացքի մեջ էր, երբ ինչ-որ մեկը դուռը զանգեց։ Ես արագ աղոթքբարձրացրի դեպի երկինք և բացեցի դուռը՝ տեսնելով մի անծանոթի, որի անունը Մուլդի էր։ Նա ասաց, որհավատացել էր Հիսուսին Եվրոպայում։ Ես խնդրեցի Տիրոջը, որ հայտնի՝ արդյո՞ք նա ճիշտ էր ասում, թե՞քրիստոնյա ձևացող գաղտնի ոստիկան էր։ Սուրբ Հոգին հավաստիացրեց ինձ, և ես առաջնորդեցի Մուլդիին մեր հավաքույթի սենյակը։ Երբ ներս մտանք, բոլորը դադարեցին երգել։ Նրանք…

Ուրբաթ, փետրվարի 10, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Աքսորված հավատացյալների համար Մի նորադարձի գործընկեր նկատում է, որ իր գործընկերը Աստվածաշունչ է կարդում, և հայտնում էիշխանություններին։ Երբ նրանք պարզում են, որ նա Հիսուսի հետևորդ է դարձել, տեղեկացնում են այդ մասիննրա ընտանիքի անդամներին, որոնք անմիջապես որոշում են սպանել նրան։ Ժամանակ չկորցնելով՝նորադարձը փախուստի է դիմում այլ երկիր։ Քրիստոսին հավատացող բազմաթիվ մուսուլմաններ հարկադրված են հեռանալ իրենց տներից։ Նրանցիցոմանք զրկվում են իրենց ժառանգությունից, նաև ֆիզիկապես և զգացմունքորեն բռնության են ենթարկվում։Մյուսները զրկվում են կյանքից։ Նման խիստ պատիժներից խուսափելու համար…

Ուրբաթ, փետրվարի 3, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Քրիստոսին հավատացողների համար, որոնք ճանապարհորդում են մուսուլմանական երկրներ Տարբեր երկրներում ապրող քրիստոնյաները ճանապարհորդում են աշխարհով մեկ։ Եվ նրանցից շատերնուղևորվում են մուսուլմանական երկրներ։ Երբ Սուրբ Հոգին համակում է մեզ աստվածայիննախանձավորությամբ՝ կորսվածների հանդեպ, ինչպիսի՜ մեծ ուժ կարող ենք լինել՝ մեր Տիրոջ և Փրկչի մասինվկայելու համար։ Եթե մենք ունենանք Սուրբ Հոգու օծությունը և խիզախություն՝ մեր բերանը բացելու համար, կզարմանանք, թեինչպես է Աստված առաջնորդում մեզ կարիքավոր մարդկանց մոտ և օգտագործում մեր խոսքերը՝ նրանցծառայելու համար։ Աղոթք Տե՛ր Աստված, ես բերում…

Ուրբաթ, հունվարի 27, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ եկեղեցիները Մերձավոր Արևելքում գործուն դառնան մուսուլմաններին դեպի Քրիստոսն առաջնորդելու հարցում Մերձավոր Արևելքը կարող է պարծենալ ամբողջ աշխարհում ամենահին եկեղեցով։ Այնուամենայնիվ, 7-րդդարի իսլամական արշավանքների և մուսուլմանական կայսրության հետագա ընդարձակման պատճառով, այսօր Մերձավոր Արևելքի բնակչությունը հիմնականում մուսուլմաններ են։Այդ արշավանքների և իսլամական բռնատիրական կառավարման պատճառով բաժանումը քրիստոնյաներիև մուսուլմանների միջև կտրուկ է և գրեթե՝ անանցանելի։ Մենք գիտենք, որ միայն Աստծո սերը կարող էփոխել այս իրավիճակը։ Քաղաքական, կրոնական և ազգայնական պատկանելությունից բացի, այն իրողությունը, որ այս երկուկրոնների ներկայացուցիչները խոսում են նույն…

Ուրբաթ, հունվարի 20, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Մուսուլմանների միջև հաղթական եկեղեցու համար Հիսուսը խոստացավ մեզ. «Ես… կշինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մատթեոս 16․18)[1]։ Հին ժամանակներում քաղաքի դռներն այն վայրն էր, որտեղ հավաքվում էին քաղաքի ծերերը՝ իրենցհամայնքը կառավարելու համար (տե՛ս Ծննդ. 19․1, 23․10, Հռութ 4․1)։ Դժոխքի դռներն այն վայրն է, որտեղթշնամին հավաքում է իր դիվային հոգիներին՝ Աստծո ժողովրդի դեմ դավեր նյութելու համար։ Մենք հռչակումենք Հիսուսի խոստումը՝ այն, որ մուսուլմանների մեջ գտնվող եկեղեցին հաղթական է լինելու, և սատանայիդավերը եկեղեցու դեմ երբեք…
  • 1
  • 2