Այս շաբաթ մենք աղոթում ենք
Օրհնության հովտի վերաբերյալ
Աստծո հրամանով և բոլորովին առանց պատերազմելու, Իսրայելի թագավորն առաջնորդեց իր բանակը մեծհաղթանակի իրենց թշնամիների դեմ։ Նրանք մեծ ավար հափշտակեցին՝ անասուններ, հագուստներ, սարքավորանք և թանկարժեք իրեր։ Դրանից հետո նրանք հավաքվեցին այն դաշտավայրում, որտեղ հաղթանակ տարան, որպեսզի օրհնեին Տիրոջը Նրա օգնության համար։ Նրանք անվանեցին իրենց հավաքվելու վայրը Բրախայի հովիտ, ինչը նշանակում է «Օրհնության հովիտ» (կարդացե՛ք այս պատմությունը Բ Մնացորդաց20․20-26)։
Եկեք դարձնենք այս շաբաթվա մեր աղոթքները հատուկ հանդիպում Ամենակարող Աստծո՝ մեզ Ստեղծողի ևմեր Փրկչի հետ, և խնդրենք Նրան վերածել մուսուլմանական հասարակությունները Օրհնության հովտի։
Աղոթք
Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Տեր Աստված Ամենակարո՛ղ, Ում ներկայության մեջ հրեշտակները ծածկում են իրենց երեսները և ոտքերը, և Ում առջև նրանք երկրպագում են։ Ես գալիս եմ Քեզ մոտ Հիսուս Քրիստոսի՝ Քո Որդու, իմՏիրոջ անունով։ Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը՝ ինձ առաջնորդելու համար, երբ քայլում եմ Քո ճանապարհներով։ Տո՛ւր ինձ սեր և հարատևություն, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, ովքեր հեռու ենՔեզնից և կորսված են մեղքի մեջ։
Ես աղոթում եմ, որ աշխարհով մեկ վերափոխես մուսուլմաններին բազմաթիվ գյուղերում և քաղաքներում՝դարձնելով Քրիստոսին երկրպագող և Սուրբ Հոգով լցված մարդիկ։ Ես նույնպես աղոթում եմ, որ նրանց կրոնական և քաղաքական առաջնորդները դառնան Քո հրաշագործ աշխատանքի մասը։ Թող որ նրանց բնակավայրերից յուրաքանչյուրը կոչվի «Օրհնության հովիտ»։
Աղոթում եմ, որ ընդգրկես Քո թագավորության մեջ մուսուլման նորադարձների հասարակության բոլորշերտերից՝ պետական պաշտոնյաների, ընկերությունների ղեկավարների, հասարակ մարդկանց, հարուստներիև աղքատների, երիտասարդների և տարեցների, կրթվածների և անկիրթների։ Հաստատի՛ր Քո եկեղեցին մուսուլմանների մեջ։
Ամբողջ փառքն Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, Ով օրհնեց մեզ ամեն հոգևոր օրհնությամբ երկնային տիրույթներում՝ Քրիստոսի հետ մեր միության շնորհիվ (տե՛ս Եփես. 1.3)։ Ամե՛ն։
Խոստում
«Ես լսեցի քո աղոթքը» (Դ Թագավորաց 19․20, NLT):