Այս շաբաթ մենք աղոթում ենք

Բաքայի դաշտավայրի վերաբերյալ

Երուսաղեմ ճանապարհվող ուխտագնացներն անցնում էին Բաքայի դաշտավայրով, որպեսզի Սուրբ քաղաք մտնեին արևմտյան դարպասով և Տիրոջ տաճարը գնային։ Բաքան անջուր, չոր դաշտավայր էր։ Աստված խոստացավ վերածել այն օազիսի՝ ծածկված անձրև աջրերի ավազաններով, և օրհնել այն աղբյուրներով, առատ բուսականությամբ և ծառերով։

Եկեղեցու համար իսլամի աշխարհը նման է անջուր, անպտուղ, արևահար դաշտավայրի, որտեղ միայն ավազ ևքարեր կան։ Բայց այս շաբաթ մենք աղոթելու ենք փոփոխության համար․ թող որ Աստծո Սուրբ Հոգին ուղարկի երկնային անձրև իսլամի փոշոտ դաշտավայրի վրա և վերածի այդ ամայի տափաստանը մեծ հունձքի երկրի՝ լի Քրիստոսի պսակին ընդելու զանված թանկագին մարդկանցով։

Աղոթք

Տե՛ր Աստված, մեր երկնայի՛ն Հայր, Դու տեսար Իսրայելի զավակների թշվառությունը Եգիպտոսում։ Դու լսեցիր նրանց աղաղակը և եկար՝ նրանց փրկելու և ազատելու համար (տե՛ս Ելից 3․7,8)։ Այսօր մենք աղաչում ենք Քեզ իսլամի զավակների համար։ Նրանք թշվառության մեջ են և հեռու են Քրիստոսից։

Այնուամենայնիվ, Դու սիրում ես նրանց և հոգում ես նրանց մասին։ Դու շահագրգռված ես նրանց բարօրության համար։ Ազատի՛ր նրանց, Ամենակարո՛ղ Աստված, այն ծուղակից, որը թշնամին լարել է։ Թող որ Քրիստոսը լինի նրանց Տերը և Փրկիչը, նրանց Ժայռը, նրանց Ամրոցը և Ապաստանը։

Ինչպես որ Դու առաջնորդեցիր Իսրայելի զավակներին անապատում՝ ցերեկը՝ ամպի սյունով, և գիշերը՝ կրակի սյունով, որպեսզի լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը, ես աղոթում եմ, որ Դու առաջնորդես Իսմայելի զավակներին՝ Գողգոթայի խաչի լույսով, և ապահով բերես նրանց Աստծո գահի մոտ, որպեսզի նրանք փառք և գովաբանություն երգեն Հիսուսի անվանը։

Ո՜վ կենդանի Աստծո Սուրբ Հոգի, բե՛ր բազմաթիվ մուսուլմանների Աստծո թագավորության մեջ այս շաբաթ։Վերածի՛ր նրանց սուգը և տրտմությունը ուրախության և ցնծության (տե՛ս Սաղմոս

30․11), նրանց խավարը լո՛ւյս դարձրու, և նրանց մութը՝ կեսօր։

Մեր Տիրոջ և Փրկչի թանկագին անունով։ Ամե՛ն։

Խոստում

«Երբ նրանք անցնում են անջուր դաշտավայրով, Տերը լցնում է այն աղբյուրներով, և վաղ անձրևը ծածկում է այնավազաններով» (Սաղմոս 846, REB):