Այս շաբաթ մենք աղոթում ենք

Շեյխ Մուհամմադ Մանսուրի

ժառանգության վերաբերյալ

Մուհամմադ Մանսուրը մի քանի իսլամական համալսարան էր ավարտել՝ գերազանց առաջադիմությամբ։ Նադարձավ մզկիթի իմամ (առաջնորդ) Սուհագում՝ Եգիպտոսի հարավում։ Ավելի ուշ իսլամական դպրոց հիմնադրեց։

Նրա ներսում «քրիստոնյաների կրոնը» կործանելու ձգտում հայտնվեց։ Նա սկսեց պատրաստվել դրան՝Աստվածաշունչ կարդալով։ Այնուամենայնիվ, Աստծո Խոսքն ընթերցելիս նա բացահայտեց ճշմարտությունը։Կասկածների, շփոթության և անհանգստության հետ պայքարելուց հետո նա հանգեց այն եզրակացության, որ Քրիստոսն է աշխարհի Փրկիչը։

Նրա քաղաքի բնակիչները և ընտանիքը բարկացած նրա դեմ դուրս եկան, սակայն չկարողացան գտնելնրան, քանի որ Կահիրե էր գնացել՝ մկրտվելու։ Նրա քեռին գնաց նրա ետևից և փորձեց սպանել նրան։ Հրաշքով նա ոչ մի վնաս չկրեց, խիզախորեն վկայեց իր քեռուն, իսկ հետո ճանապարհեց նրան մինչև երկաթուղային կայարան։

Շեյխ Մանսուրը դարձավ այն Ավետարանի քարոզիչը, որը մի ժամանակ փորձում էր կործանել։ Տարիներշարունակ նա շրջում էր ամբողջ Եգիպտոսով՝ առաջնորդելով մուսուլմաններին և ոչ մուսուլմաններին դեպիՏեր Քրիստոսը։ Նա նույնիսկ իր եղբայր Կամիլին առաջնորդեց դեպի Քրիստոսը։ Երբ երիտասարդ ուսանողէի, շատ անգամներ ներկա էի Կամիլ Մանսուրի կողմից առաջնորդվող աղոթքներին Մերձավոր Արևելքիամենամեծ եկեղեցում։

Աղոթք

Մեր Հա՛յր, որ Երկնքում ես, մենք այնքա՜ն շնորհակալ ենք Քո շնորհքի համար։ Քո ճանապարհներն անըմբռնելի են։ Քո սերը խորն է։ Մենք շնորհակա՛լ ենք Քեզ շեյխ Մուհամմադ Մանսուրի կյանքի և ժառանգության համար։ Մենք ուզում ենք տեսնել նրա պես անթիվ մարդկանց։

Տո՛ւր մեզ այն խիզախությունը, որն առաջնորդեց Մանսուրին մզկիթի ամբիոնից դեպի տասնյակ եկեղեցիների ամբիոններ՝ քարոզելու Հիսուս Քրիստոս Փրկչին և Տիրոջը։ Տո՛ւր մեզ իմաստություն և բարություն, ինչպիսիք որնա ուներ, որպեսզի ոչ մի դեպքում չվիրավորենք մուսուլմաններին, այլ հեզությամբ և մեղմությամբ առաջնորդենք նրանց դեպի Հիսուսի խաչը։

Օծի՛ր մեզ Քո Սուրբ Հոգով, որպեսզի արդյունավետ ավետաբերներ լինենք և տեսնենք Տեր Հիսուսով փոխվածանթիվ մուսուլմանների կյանքեր։ Ամե՛ն։

Խոստում

«Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախությունը» (Մատթեոս 2521):