2023 Praying for Muslims – Eastern Armenian (Page 4)

2023 Praying for Muslims – Eastern Armenian (Page 4)

Ուրբաթ, փետրվարի 24, 2023

Այս շաբաթ մենք փառք ենք տալիս Մեր Պաշտպան Աստծուն Մովսեսն ամուսնացավ մի սևամորթ կնոջ հետ։ Նրա ընտանիքն ուրախ չէր, հավանաբար՝ ռասայական խտրականության պատճառով։ Նրանք խոսեցին Մովսեսի դեմ։ Բայց Աստված եկավ՝ նրան պաշտպանելուհամար (կարդացե՛ք այս պատմությունը Թվոց 12-րդ գլխում)։ Երբ դուք այնպիսի իրավիճակներում եք, որ մարդիկ խոսում և դավեր են նյութում ձեր դեմ, վստահե՛ք Աստծուն, որովհետև Նա՛ է ձեր Պաշտպանը։ Անկախ այն բանից՝ ձեզ ծաղրում են կամ վատ են վերաբերվում Քրիստոսի հետևորդ լինելու, ձեր ազգային պատկանելության կամ ցանկացած այլ բանի պատճառով,…

Ուրբաթ, փետրվարի 17, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ Սուրբ Հոգին տա մեզ Աստվածային հայտնություն նորեկների մտադրությունների մասին Մեր «ընդհատակյա» հավաքույթն ընթացքի մեջ էր, երբ ինչ-որ մեկը դուռը զանգեց։ Ես արագ աղոթքբարձրացրի դեպի երկինք և բացեցի դուռը՝ տեսնելով մի անծանոթի, որի անունը Մուլդի էր։ Նա ասաց, որհավատացել էր Հիսուսին Եվրոպայում։ Ես խնդրեցի Տիրոջը, որ հայտնի՝ արդյո՞ք նա ճիշտ էր ասում, թե՞քրիստոնյա ձևացող գաղտնի ոստիկան էր։ Սուրբ Հոգին հավաստիացրեց ինձ, և ես առաջնորդեցի Մուլդիին մեր հավաքույթի սենյակը։ Երբ ներս մտանք, բոլորը դադարեցին երգել։ Նրանք…

Ուրբաթ, փետրվարի 10, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Աքսորված հավատացյալների համար Մի նորադարձի գործընկեր նկատում է, որ իր գործընկերը Աստվածաշունչ է կարդում, և հայտնում էիշխանություններին։ Երբ նրանք պարզում են, որ նա Հիսուսի հետևորդ է դարձել, տեղեկացնում են այդ մասիննրա ընտանիքի անդամներին, որոնք անմիջապես որոշում են սպանել նրան։ Ժամանակ չկորցնելով՝նորադարձը փախուստի է դիմում այլ երկիր։ Քրիստոսին հավատացող բազմաթիվ մուսուլմաններ հարկադրված են հեռանալ իրենց տներից։ Նրանցիցոմանք զրկվում են իրենց ժառանգությունից, նաև ֆիզիկապես և զգացմունքորեն բռնության են ենթարկվում։Մյուսները զրկվում են կյանքից։ Նման խիստ պատիժներից խուսափելու համար…

Ուրբաթ, փետրվարի 3, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Քրիստոսին հավատացողների համար, որոնք ճանապարհորդում են մուսուլմանական երկրներ Տարբեր երկրներում ապրող քրիստոնյաները ճանապարհորդում են աշխարհով մեկ։ Եվ նրանցից շատերնուղևորվում են մուսուլմանական երկրներ։ Երբ Սուրբ Հոգին համակում է մեզ աստվածայիննախանձավորությամբ՝ կորսվածների հանդեպ, ինչպիսի՜ մեծ ուժ կարող ենք լինել՝ մեր Տիրոջ և Փրկչի մասինվկայելու համար։ Եթե մենք ունենանք Սուրբ Հոգու օծությունը և խիզախություն՝ մեր բերանը բացելու համար, կզարմանանք, թեինչպես է Աստված առաջնորդում մեզ կարիքավոր մարդկանց մոտ և օգտագործում մեր խոսքերը՝ նրանցծառայելու համար։ Աղոթք Տե՛ր Աստված, ես բերում…

Ուրբաթ, հունվարի 27, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ եկեղեցիները Մերձավոր Արևելքում գործուն դառնան մուսուլմաններին դեպի Քրիստոսն առաջնորդելու հարցում Մերձավոր Արևելքը կարող է պարծենալ ամբողջ աշխարհում ամենահին եկեղեցով։ Այնուամենայնիվ, 7-րդդարի իսլամական արշավանքների և մուսուլմանական կայսրության հետագա ընդարձակման պատճառով, այսօր Մերձավոր Արևելքի բնակչությունը հիմնականում մուսուլմաններ են։Այդ արշավանքների և իսլամական բռնատիրական կառավարման պատճառով բաժանումը քրիստոնյաներիև մուսուլմանների միջև կտրուկ է և գրեթե՝ անանցանելի։ Մենք գիտենք, որ միայն Աստծո սերը կարող էփոխել այս իրավիճակը։ Քաղաքական, կրոնական և ազգայնական պատկանելությունից բացի, այն իրողությունը, որ այս երկուկրոնների ներկայացուցիչները խոսում են նույն…

Ուրբաթ, հունվարի 20, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Մուսուլմանների միջև հաղթական եկեղեցու համար Հիսուսը խոստացավ մեզ. «Ես… կշինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մատթեոս 16․18)[1]։ Հին ժամանակներում քաղաքի դռներն այն վայրն էր, որտեղ հավաքվում էին քաղաքի ծերերը՝ իրենցհամայնքը կառավարելու համար (տե՛ս Ծննդ. 19․1, 23․10, Հռութ 4․1)։ Դժոխքի դռներն այն վայրն է, որտեղթշնամին հավաքում է իր դիվային հոգիներին՝ Աստծո ժողովրդի դեմ դավեր նյութելու համար։ Մենք հռչակումենք Հիսուսի խոստումը՝ այն, որ մուսուլմանների մեջ գտնվող եկեղեցին հաղթական է լինելու, և սատանայիդավերը եկեղեցու դեմ երբեք…

Ուրբաթ, հունվարի 13, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Ետնախորշերում բնակվող մարդկանց համար Այսօր գրեթե մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում ապրում է ետնախորշերում։ Թշվառ և հաճախ անհույսպայմաններում, մարդիկ նվաստացած և կործանված են զգում իրենց։ Նրանք չունեն հոսող ջուր, ճանապարհները ծառայում են որպես կոյուղի, իսկ ստվարաթուղթը գետնի վրա՝ որպես անկողին։ Այս մարդկանց թիվն աճում է ամեն տարի։ Թեև ետնախորշերում բնակվող բոլոր մարդիկ չէ, որ մուսուլման են, մուսուլմաններն այդ մարդկանց զգալի մասն են կազմում։ Աղոթք Տե՛ր Աստված, Դու ստեղծեցիր մարդկանց Քո պատկերով, որպեսզի նրանք պատվեն Քեզ և…

Ուրբաթ, հունվարի 6, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ Մուսուլման իմամներն ընդունեն Քրիստոսին Իմամը մուսուլման կրոնական առաջնորդ է, որը աղոթք է վարում մզկիթում և կատարում է այլ կրոնականպարտականություններ։ Նա նույնպես համայնքային առաջնորդ է, որը խորհուրդներ է տալիս և ուղղորդում է իր համայնքի մարդկանց։ Ավետարաններում հրեա քահանաներն այն մարդկանց թվում էին, որոնք համառորեն ընդդիմանում էին Հիսուսին և թշնամությամբ էին վերաբերվում։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկն ակնկալել, որ նրանցից շատերը կհավատային Հիսուսին։ Այնուամենայնիվ, համաձայն Նոր կտակարանի, հենց դա տեղի ունեցավ (տե՛ս Գործք6․7)։ Եկեք միասին հավատանք, որ…