2023 Praying for Muslims – Eastern Armenian (Page 3)
Ուրբաթ, հունվարի 13, 2023
Այս շաբաթ մենք աղոթում ենք Ետնախորշերում բնակվող մարդկանց համար Այսօր գրեթե մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում ապրում է ետնախորշերում։ Թշվառ և հաճախ անհույսպայմաններում, մարդիկ նվաստացած և կործանված են զգում իրենց։ Նրանք չունեն հոսող ջուր, ճանապարհները ծառայում են որպես կոյուղի, իսկ ստվարաթուղթը գետնի վրա՝ որպես անկողին։ Այս մարդկանց թիվն աճում է ամեն տարի։ Թեև ետնախորշերում բնակվող բոլոր մարդիկ չէ, որ մուսուլման են, մուսուլմաններն այդ մարդկանց զգալի մասն են կազմում։ Աղոթք Տե՛ր Աստված, Դու ստեղծեցիր մարդկանց Քո պատկերով, որպեսզի նրանք պատվեն Քեզ և…
Ուրբաթ, հունվարի 6, 2023
Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ Մուսուլման իմամներն ընդունեն Քրիստոսին Իմամը մուսուլման կրոնական առաջնորդ է, որը աղոթք է վարում մզկիթում և կատարում է այլ կրոնականպարտականություններ։ Նա նույնպես համայնքային առաջնորդ է, որը խորհուրդներ է տալիս և ուղղորդում է իր համայնքի մարդկանց։ Ավետարաններում հրեա քահանաներն այն մարդկանց թվում էին, որոնք համառորեն ընդդիմանում էին Հիսուսին և թշնամությամբ էին վերաբերվում։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկն ակնկալել, որ նրանցից շատերը կհավատային Հիսուսին։ Այնուամենայնիվ, համաձայն Նոր կտակարանի, հենց դա տեղի ունեցավ (տե՛ս Գործք6․7)։ Եկեք միասին հավատանք, որ…