2023 Praying for Muslims – Eastern Armenian (Page 2)

2023 Praying for Muslims – Eastern Armenian (Page 2)

Ուրբաթ, հուլիսի 14, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Հիսբահ հասկացության վերաբերյալ Դուք մտածե՞լ եք, թե ինչու են որոշ մուսուլման հայրեր, եղբայրներ կամ հորեղբոր որդիներ պատրաստ սպանել իրենց ընտանիքին պատկանող որևէ կնոջ։ Պատասխանը հետևյալն է․ հիսբահ հասկացությունը իսլամում սովորեցնում է, որ Աստված կարգել է մուսուլման տղամարդկանց որպես դատավորներ իրենց ընտանիքի, ընկերների և հարևանների կյանքում՝ հավաստիանալու համար, որ բոլորը հարում են իսլամի կրոնին և համապատասխանում են դրա բոլոր պահանջներին (Ղուրան 9․70, նաև 3․103)։ Ամբողջ իսլամական հասարակությունը, նաև դրա առանձին անդամները պարտավոր են կատարել այս առաջադրանքը։…

Ուրբաթ, հուլիսի 7, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Մուսուլմանների միջև գործող մշակների «նավաբեկությունների» վերաբերյալ Երբ ինչ-որ մեկն աշխատում է մուսուլմանների հետ՝ նրանց ավետարանելու, նորահավատներին հասունության հասցնելու և նրանց եկեղեցական համայնքները հաստատելու համար, այս ամենը լուրջ հարձակում է սատանայի տարածքի վրա։ Եվ սատանան չի պատրաստվում լուռ դիտել, թե ինչպես է իր տիրույթն անկում ապրում և քայքայվում։ Նա կատաղի հակահարձակման է դիմում՝ սաստիկ գրոհներով։ Այն հնարներից մեկը, որոնք նա օգտագործում է, քրիստոնյա մշակների ուշադրությունը կլանելն է այնպիսի բաներով, որոնք կործանարար են Քրիստոսի հետ առողջ հարաբերությունների…

Ուրբաթ, հունիսի 30, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Զոհի տոնակատարության վերաբերյալ Այս ժամանակահատվածում ամբողջ աշխարհի մուսուլմանները տոնում են Իդ ալ-Ադհան՝ Զոհի տոնը (տարբեր վայրերում օգտագործվում են տարբեր անվանումներ)։ Այս տոնակատարությունը հիշատակում է Աբրահամի կողմից իր որդուն (իսլամում՝ Իսմայելին) հոժարաբար զոհաբերելը՝ Աստծո պատվիրանին հնազանդվելով։ Այնուամենայնիվ, Աստված խոյ տրամադրեց Աբրահամին՝ որպես զոհաբերություն նրա որդու փոխարեն։ Այս տոնակատարության համար յուրաքանչյուր ընտանիք կամ մի քանի ընտանիք միասին մի կենդանի է մորթում, սովորաբար՝ ոչխար։ Որտեղ էլ այս ժամանակ մուսուլմանները լինեն՝ թե՛ Մեքքայում, որտեղ նրանք մասնակցում են հաջի (ուխտագնացության),…

Ուրբաթ, հունիսի 23, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Ամերիկայում բնակվող քրիստոնյաների համարձակության համար Ամերիկան հիմնադրվել էր համաձայն աստվածային սկզբունքների։ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և այլ վաղ օրենսդրական փաստաթղթերը կազմողները նոր ազգ ձևավորելիս մեծապես հիմնվում էին Աստծո և Նրա Խոսքի իշխանության վրա։ Ինչ-ինչ պատճառներով, վերջին տասնամյակներում Ամերիկայի քրիստոնյաները զիջեցին իրենց դիրքերը և թույլ տվեցին, որ իրենց երկիրը սրընթաց անկում ապրի՝ հեռանալով Աստծուց։ Ո՞րն է արդյունքը։ Աշխարհիկության վերելքը, որն ուղեկցվում է այնպիսի գործողություններով և պնդումներով, որոնք անարգում են Աստծուն և Հիսուսին, և ամենա վտանգավորը՝ Իսլամի վերելքն…

Ուրբաթ, հունիսի 16, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Մուսուլման կառավարիչներին վկայելու խիզախության համար Աստված հպվեց մի տնային սպասուհու սրտին, որի անունը Մերի Ֆիշեր էր (1623-1698թթ.)։ Նա լույս տվեց նրան՝ Սուրբ Հոգով, և նա հավատաց Քրիստոս Փրկչին։ Մերին համակվեց ոգեշնչմամբ, որ հասցնելու էր փրկության ուղերձը սուլթան Մեհմեդ IV-ին, որն այդ ժամանակվա ազդեցիկ Օսմանյան կայսրության տիրակալն էր։ Մերին ճանապարհ ընկավ Անգլիայից դեպի Թուրքիա՝ մեծ դժվարություններ կրելով, և վերջապես հասավ սուլթանի մոտ։ Երբ նա ժամանեց, սուլթանը նիստի էր մասնակցում՝ շրջապատված իր նախարարներով և բարձրաստիճան պաշտոնյաներով։ Սուլթանն…

Ուրբաթ, հունիսի 9, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք՝ երգելով Աստծո հաղթանակի մասին, չնայելով սատանայի դավերին Վերջերս կարճ ժամանակով կանգ առա մեր նախկին եկեղեցական շենքի մոտ։ Ամեն ինչ կտրուկ փոխվել էր։ Այն վաճառվել էր մի շինարարական ընկերության, որը ձևափոխել էր գրասենյակները և վարձակալության էրտվել 500 տեղանոց դահլիճը մի իսլամական համալսարանի։ Խաչը հեռացվել էր բարձր զանգակատնից, և այժմ այն դատարկ էր։ Ես տեսա մի կնոջ՝ մուսուլմանական տարազով, որը բացեց այն, ինչը մի ժամանակ մերեկեղեցական շենքի գլխավոր մուտքի դուռն էր, և ներս մտավ։ Ես մարդ եմ՝…

Ուրբաթ, հունիսի 2, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Իսլամի կողմից Երրորդությունը մերժելու վերաբերյալ Մուսուլմանները հավատում են մեկ Աստծո, Ում մեկությունը տեղ չի տալիս Երրորդության, այսինքն՝ Երեք Անձանց Մեկ լինելու վարդապետությանը։ Նրանք սխալմամբ հավատում են, որ քրիստոնյաները երկրպագումեն երեք աստվածների։ Իսլամը պնդում է, որ Հիսուսը չի կարող լինել Աստծո Որդին, քանի որ Աստված չիամուսնանում և երեխաներ չի ծնում։ Մուսուլմանները հավատում են, որ Սուրբ Հոգին պարզապես հրեշտակ է։ Ավելին՝ Հայր Աստծո սիրո հարաբերությունն Իր ժողովրդի հետ բացակայում է Իսլամի մեջ։ «Քրիստոնեության կենտրոնական պնդումն այն է,…

Ուրբաթ, մայիսի 26, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ մուսուլման նորադարձները լցվեն Սուրբ Հոգով Մինչև Հոր մոտ համբարձվելը, Հիսուսը խոստացավ ուղարկել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա լինի մեր Առաջնորդը և զորացնի մեզ՝ Իր մասին վկայելու համար։ Այդ խոստումը կատարվեց Պենտեկոստեի օրը։ Այս շաբաթա վերջին մենք կտոնենք Պենտեկոստեի կիրակին՝ հիշելով Աստծո Հոգու ընծայումը Եկեղեցուն։ Միայն Սուրբ Հոգու զորությունը կարող է առաջնորդել մարդկանց Քրիստոսին և կարողություն տալ հավատացյալներին մեծ ձեռքբերումներ ունենալ կյանքում, ավետարանչության մեջ և միսիոներական դաշտում։ Դարեր շարունակ Սուրբ Հոգին հայտնել է Քրիստոսին բազմաթիվ մուսուլմանների՝…

Ուրբաթ, մայիսի 19, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Կանանց համար մահրամի հասկացության վերաբերյալ իսլամում Համաձայն իսլամի, կանայք անազնիվ են, հակված են գայթակղության, և իրենք էլ գայթակղություն են տղամարդկանց համար։ Այդ իսկ պատճառով, նրանք պետք է խիստ հսկողության ներքո լինեն, ծածկեն իրենց մարմինները, երբ հասարակական վայրերում են, և չխոսեն անծանոթների հետ։ Ուստի, մուսուլմանները հավատում են, որ կինը երբեք չպետք է մենակ դուրս գա իր տնից կամ հեռանա իր բնակավայրից։ Նա պետք է ուղեկից ունենա, որը կհսկի նրան։ Այդ ուղեկիցն իսլամում կոչվում է մահրամ։ Ինչ-որ իմաստով,…

Ուրբաթ, մայիսի 12, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք Սեմյուել Ցվեմերի ժառանգության վերաբերյալ Սեմյուել Մ․ Ցվեմերը (1867–1952) ամերիկացի միսիոներ էր, որը ծառայում էր մուսուլմաններին։ Նա ծառայում էր Եգիպտոսում, Իրաքում, Բահրեյնում, Յեմենում, Լիբանանում և Արաբիայի տարբեր շրջաններում։ Նրան անվանում էին «իսլամին ուղարկված առաքյալ» և «Ավետարանի կրակոտ քարոզիչ» մուսուլմանական աշխարհում[1]։ Որպես միսիոներ մուսուլմանների մեջ, նա անհավատալի սխրանքներ գործեց՝ իր ծառայության, հետազոտությունների և աշխատությունների միջոցով։ Տարիներ տևող աշխատանքից հետո նա հայտարարում է․ «Իսլամի ուժը անշարժ նստելն է, մտածելն արգելելն է, բարեփոխիչների բերանը խցկելն է և առաջընթացից գարշելն…