Այս շաբաթ մենք աղոթում ենք
Չոր ոսկորների դաշտավայրի համար
Աստծո Հոգու զորության ներքո Եզեկիել մարգարեն տեսիլքով տարվեց մի դաշտավայր, որը լի էր մահացած չոր ոսկորներով (տե՛ս Եզեկ. 37)։ Մեզնից շատերը, որոնք աշխատում են մուսուլմանների հետ, դիտարկում են մուսուլմանական աշխարհը որպես չոր ոսկորների դաշտավայր։ Այդտեղ չկա կյանք, չկա շունչ, չկա շարժ, չկաուրախություն․ միայն՝ մահ։ Այնուամենայնիվ, մենք աղոթում ենք, մարգարեանում ենք և հավատում ենք, որՏիրոջ Հոգին կգա այդ մահացած ոսկորների վրա, և նրանք Աստվածաշնչին հավատացող, Աստծուն երկրպագող, Քրիստոսին փառավորող և Հոգով լցված մարդկանց զորավոր բանակ կդառնան։
Աղոթք
Ո՜վ երկնքի և երկրի, նաև ամբողջ տիեզերքի Գերիշխան Թագավոր, Ամենակարո՛ղ Աստված, հրաշքների և նշանների Աստվա՛ծ, ես գալիս եմ Քեզ մոտ, որովհետև Դու նաև ի՛մ երկնային Հայրն ես։
Ես հավատում եմ, որ ժամանակն է, որ մուսուլմանները կյանքի շունչ ստանան Քեզնից՝ այնքան մեծ չափով, որը մարդկությունը դեռևս չի տեսել։ Մեր շուրջը ահռելի թվով հոգևորապես մահացած մարդկանց կմախքներ և մնացորդներ են․ նրանք շատ վաղուց սպանվել են մեր անձերի թշնամու կողմից։
Ո՜վ կենդանի Աստծո Հոգի, փչի՛ր չոր ոսկորների իսլամական դաշտավայրի վրա և շնորհի՛ր նրանց կյանք՝ ՏերՀիսուս Քրիստոսում։ Տո՛ւր նրանց հոգևոր մարմին և նյարդեր, որպեսզի նրանք դառնան կենդանի Աստծո զավակները։ Տո՛ւր նրանց հոգևոր ողնաշար, որպեսզի հաստատ կանգնեն իրենց հավատքի մեջ։
Ուղարկի՛ր Քո կյանքն այն ժողովրդի մեջ, որոնց շատերն այլևս հաշվի չեն առնում՝ համարելով, որ նրանց անկարելի է Աստծո թագավորության մեջ բերել։ Պաշտպանի՛ր Քո պատիվը և ապացուցի՛ր, որ նման հուսահատ ձայները սխալ են։
Չո՛ր ոսկորներ, լսե՛ք Տիրոջ Խոսքը։ Տեր Աստված ասում է այս ոսկորներին․ «Ահա՛ Ես ձեր մեջ հոգի պիտի դնեմ, ևդուք պիտի կենդանանաք» (Եզեկիել 37․4,5)։
Տե՛ր Աստված, Դու կարող ես կատարել ավելին, քան այն, ինչ մենք խնդրում ենք կամ մտածում՝ Քո զորությամբ,որը գործում է մեզանում։ Փա՜ռք լինի Քեզ Եկեղեցում և Հիսուս Քրիստոսում՝ բոլոր դարերում, հավիտյանս հավիտենից։ Ամե՛ն (տե՛ս Եփես. 3.20,21)։
Խոստում
««Չորս աշխարհակողմից ե՛կ, ո՜վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան»։ ․․․և շունչը նրանց մեջ մտավ, և նրանք կենդանացան և կանգնեցին իրենց ոտքերի վրա, և խիստ շատ մեծ բանակ էր» (Եզեկիել 37․9,10):