Այս շաբաթ մենք աղոթում ենք
Աքորի ձորի վերաբերյալ
Հեսուի օրերում Աքարը ծառայում էր Իսրայելի բանակում։ Երբ Աստծո ժողովուրդը հաղթեց պատերազմն իր թշնամիների դեմ, նա որոշ իրեր գողացավ այն ավարից, որը պետք է ընծայվեր Տիրոջը։ Նրա արարքը փորձանք, աղետ և կործանում բերեց թե՛ իր, թե՛ այլ մարդկանց կյանքերում։ Որպես պատիժ, նա քարկոծվելով սպանվեց միվայրում, որը կոչվում է Աքորի ձոր, ինչը նշանակում է փորձանքի կամ աղետի ձոր (տե՛ս Հեսու 7․24-26)։
Սատանան գողացել է մի անչափ մեծ ազգ, ժողովուրդների մի ամբողջ խումբ, որը պետք է ընծայվեր Քրիստոսին։ Աստված կարող է պտտել այդ ողբերգությունը և բերել մուսուլմաններին Իր սիրելի Որդու թագավորության մեջ։
Աղոթք
Պատմության Աստվա՛ծ, իրադարձությունների Ճարտարապե՛տ, մենք աղոթում ենք, որ հայտնես Քո զորությունըև փառքը։ Մենք մոտենում ենք Քեզ սուրբ համարձակությամբ՝ խաչի միջոցով։ Մենք խոնարհվում ենք Քո առջև՝ցնծագին գոհությամբ։ Մենք գիտակցում ենք, որ արժանի չենք Քո բարեհաճությանը և շնորհքին։
Մենք աղոթում ենք զորավոր թշնամու դեմ։ Բայց Դու Ամենակարող Տերն ես և Թագավորը։ Սատանան զավթել էայն, ինչը չի պատկանում նրան։ Նա ստրկացրել է մուսուլմաններին։ Քանի որ նրանք անջատ են Հիսուսից,նրանք գտնվում են թշնամու տիրապետության և իշխանության ներքո։
Նայի՛ր վերևից՝ Երկնքից, և տե՛ս իսլամի զավակների նեղությունը։ Ողորմի՛ր նրանց և ուղարկի՛ր Քո Հոգուն, որպեսզի հանդիմանի նրանց և ապահով բերի Քրիստոսի՝ միակ Փրկչի և Տիրոջ մոտ։
Թող որ նրանք ետ տրվեն այն Աստծուն, Ով ստեղծել է նրանց՝ ճշմարիտ Աստծուն, իրենց Փրկագնողին։ Ազա՛տ արձակիր նրանց, Ամենակարո՛ղ Փրկիչ։ Կատարի՛ր այն խոստումը, որը տվել ես Քո Խոսքում, որ Սարոնի դաշտավայրը հոտերի փարախ է լինելու, իսկ Կործանման ձորը (կամ՝ Աքորի ձորը) արջառների մակաղատեղ էլինելու Քո ժողովրդի համար, որը խնդրելու է Քեզ (տե՛ս Եսայի 65․10)։
Հիսուսի անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի։ Ես եկա, որ կյանք ունենան, և է՛լ ավելի ունենան․․․Ես կտամ նրան․․․ Աքորի ձորը՝ իբրև հույսի դուռ» (Հովհաննես 10․10, Ովսե
2․15):