Այս շաբաթ մենք աղոթում ենք
Ռացիոնալ մտածողության վերաբերյալ իսլամում
Մուսուլմաններից պահանջվում է կուրորեն հնազանդվել և հետևել իսլամի կրոնական պատվիրաններին՝առանց վիճարկելու կամ դատողություններ անելու։ Կրոնական տեքստերի քննադատական ընթերցումն արգելված է։ Գրեթե բոլոր մուսուլման աստվածաբանները հիմնականում շեշտադրում են Ղուրանի և այլ կրոնական նյութերի անգիր սովորելը։
Իսլամը, որպես կանոն, չի խրախուսում կրոնի մասին հարցերը՝ հավատալով, որ «մտածելը նշանակում է անհավատ լինել» [1]։ Այնպես որ, մարդը չպետք է հարցեր տա կամ վիճարկի, այլ պետք է պարզապես ընդունի։ Ռացիոնալ մտածողությունը համեմատվում է ավանակի հետ․ «Ավանակը վարում են միայն մինչև թագավորի պալատը հասնելը։ Մտնելու համար դու պետք է թողնես այն դարպասի մոտ։ Իսլամը թագավորի պալատն է։ Դու պետք է թողնես քո դատողությունը [դարպասի մոտ], որպեսզի մուտք գործես [իսլամի] Աստծո կրոնի մեջ»[2]։
Աղոթք
Տե՛ր Աստված, մեր Արարի՛չ, Քեզ են պատկանում մեծությունը, զորությունը, փառքը և պատիվը։ Դու ստեղծեցիր մեզ որպես ռացիոնալ արարածներ՝ զարմանալի ուղեղով, որը կարող է դատողություններ անել ևմտածել։ Մենք գոհանում ենք Քեզնից և փառք ենք տալիս Քեզ դրա համար։
Քեզ համար հաճելի չէ տեսնել, որ մարդիկ մահանում են՝ առանց Քրիստոսում հույս ունենալու (տե՛ս Եզեկ. 18․23)։ Ես աղոթում եմ այն մուսուլմանների համար, որոնք կարծում են, թե դավաճանում են Աստծուն և իրենց հասարակությունը, եթե վիճարկում են իրենց կրոնը։
Ազատի՛ր նրանց մտքերն այդ կապանքներից։ Տո՛ւր նրանց պարզ և խորաթափանց միտք (տե՛ս Ա Պետր. 4․7)։Շնորհի՛ր նրանց իմաստություն, որ որոշեն ապրել Նրա համար, Ով մահացավ, որպեսզի փրկի իրենց։ Թող որՔրիստոսը՝ աշխարհի Լույսը, լուսավորի նրանց սրտերն Իր անսպառ սիրով և հարատև ողորմությամբ։ Թող որ նրանք ընդունեն Քրիստոսին որպես իրենց Տեր և ճանաչեն Նրա ողորմության և սիրո ուրախությունը։
Քո մեծ կարեկցանքով մի՛ լքիր մուսուլմաններին իրենց մոլորության մեջ (տե՛ս Նեեմիա 9․19)։ Առաջնորդի՛ր նրանց Քո լույսով դեպի խաչը։ Օգնի՛ր նրանց սիրել իրենց Տեր Աստծուն՝ ամբողջ սրտով, ամբողջ անձով ևամբողջ մտքով (տե՛ս Մարկ. 12.30)։
Հիսուսի զորավոր և փառավոր անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Վերափոխվե՛ք՝ ձեր միտքը նորոգելով։ Այդ ժամանակ դուք կճանաչեք Աստծո կամքը, որովհետև այն բարի, հաճելի և կատարյալ է» (Հռոմեացիների 12․2, SAB):
[1] Արաբերենում․ «ալֆիկրու կուֆրոն»։
[2] Մեջբերված «Մուսուլմանական մտքի փակումը» գրքում, էջ 116։