Այս շաբաթ մենք աղոթում ենք
Կինոգործիչների համար
մուսուլմանական երկրներում
Աշխարհով մեկ բազմաթիվ երկրներում և բազմաթիվ լեզուներով կինոֆիլմեր են նկարահանվում։Կինոգործիչներն ազդեցիկ մարդիկ են, որոնք ձևավորվում են և փոփոխում մշակույթները։ Թե՛ լիամետրաժ, թե՛ վավերագրական և այլ ժանրերի կինոֆիլմերը տպավորում են մարդկանց։ Երեխաները և երիտասարդները փորձում են նմանակել կինոֆիլմերի հերոսների գործողությունները, վարքը, հագուստը, խոսելաոճը և այլն։
Ամեն տարի մուսուլմանական երկրներում պատրաստվում են մեծաթիվ կինոֆիլմեր, բազմասերիանոց ֆիլմեր և հեռուստա սերիալներ։ Մենք չենք կարող պատկերացնել այս ոլորտի ազդեցության աստիճանըմարդկանց կյանքերում։ Բռնությունը էկրանի վրա բթացնում է մարդկանց զգացմունքները և դաժան էդարձնում նրանց․ սեռական տեսարանները անպատասխանատվության պատճառ են դառնում մի ջանձնային հարաբերություններում․ դավաճանությունը, անհավատարմությունը և անազնվությունը թուլացնում են մարդանց անկեղծ մղումները… Անկասկած, գոյություն ունի մեծ կապ այն բանի միջև, թե ինչենք մենք դիտում մեր հյուրասենյակում, և թե ինչպես ենք վարվում հաջորդ օրը։
Աղոթք
Երկնայի՛ն Հայր, մենք աղոթում ենք, որ բերես բազմաթիվ կինոգործիչների Քո թագավորության մեջ։ Մենք բարեխոսում ենք աշխարհով մեկ գտնվող կինոգործիչների համար՝ տղամարդկանց և կանանց, սցենարների հեղինակների, պրոդյուսերների, ռեժիսորների, դերասանների, նկարահանող խմբերի և այլ աշխատակիցների։ Օգնի՛ր, որ նրանք ընդունեն Քրիստոսին և օգտագործեն իրենց տաղանդները, որպեսզիուղղորդեն իրենց երկրների մշակույթը դեպի Տիրոջ երկյուղը։
Բայց մասնավորապես աղոթում ենք մուսուլմանական երկրներում ապրող կինոգործիչների համար։ Թող որնրանք վերապրեն Քրիստոսի փրկությունը և ազատագրող զորությունը։ Լցրո՛ւ նրանց Սուրբ Հոգով, որպեսզիայն, ինչ նրանք առաջարկեն մարդկանց, գրավի դիտողներին և առաջնորդի դեպի Քրիստոսը։ Թող որ նրանք պատկերեն այնպիսի հերոսների, որոնք արտահայտում են աստվածաշնչյան արժեքներ և համոզմունքներ։ Թող որ նրանք ընտրեն այնպիսի իրադարձություններ և թեմաներ, որոնք փառք կբերեն Հիսուսի անվանը։
Սա կարող է չափազանց հավակնոտ և նույնիսկ անհնարին թվալ մեր սահմանափակ մարդկային կարողությունների համար, բայց մենք գիտենք, որ Դու ավելի, քան կարող ես, Ամենակարո՛ղ Աստված։ Ամենբան հնարավոր է Քեզ համար։ Դու անհնարինը հնարավոր դարձնող ես։
Աղոթում եմ Հիսուսի ամենազոր անունով։
Խոստում
«Արդար մարդու ջանասեր աղոթքը մեծ զորություն ունի և հրաշալի արդյունք է տալիս» (Հակոբոս 5․16, NLT):