Այս շաբաթ մենք աղոթում ենք
Մուսուլմանների տներում աշխատող
քրիստոնյա աղախինների և ծառաների համար
Վերջին տարիներին մի քանի մուսուլման երկրների բնակիչներ կտրուկ բարգավաճել են՝ շնորհիվ նավթադոլարների և շահույթի այլ աղբյուրների։ Նման բարգավաճման նշաններն են պալատների նմանվողտները, շքեղ ավտոմեքենաները, բազմաթիվ տնային ծառաները և այլն։
Շատ բարեկեցիկ ընտանիքներ մեծապես կախված են դարձել արտերկրից ժամանող աշխատուժից՝ իրենցտներում աշխատելու համար։ Որոշ աղախիններ և ծառաներ գալիս են այնպիսի երկրներից, որտեղ կա ազատություն կամ հարաբերական ազատություն Ավետարանի համար, օրինակ՝ Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Շրի Լանկայից և Թայլանդից։
Աստվածաշունչը պատմում է մեզ մի իսրայելցի աղջկա մասին, որը գերի էր տարվել և ծառայում էր որպես աղախին ասորիների բանակի հրամանատարի տանը։ Նա վկայում է իր տիրոջը ճշմարիտ Աստծո զորությանմասին՝ խոնարհաբար, սակայն արդյունավետ կերպով։ Նրա տերը բժշկվում է, դարձի գալիս և սկսում էպաշտել ճշմարիտ Աստծուն (տե՛ս Դ Թագ. 5․1-19)։
Համարվում է, որ Պարսից ծոցի արաբական երկրներում աշխատում է երկու միլիոն ասիացի աղախին։ Այդ աղախիններից ոմանք վերստին ծնված քրիստոնյաներ են, և փորձը ցույց է տալիս, որ նրանք կարող են մեծ միսիոներական ուժ լինել և իրենց խոսքով ազդեցություն թողնել մարդկանց կյանքերում։
Աղոթք
Ո՜վ խոնարհների և աղքատների Հովիվ, ես բերում եմ Քո առջև այն քրիստոնյա աղախիններին և ծառաներին,որոնք աշխատում են մուսուլմանների տներում։ Եղի՛ր նրանց ուժը և վահանը, ո՜վ Տեր Աստված։ Պաշտպանի՛ր նրանց թշնամուց, որը կփորձի պարտության մատնել և կործանել նրանց։
Տո՛ւր նրանց սեր և կարեկցանք իրենց գործատուների հանդեպ։ Օգնի՛ր նրանց ազնիվ և ճշմարտացի լինել։ Լցրո՛ւ նրանց Քո Հոգով, որպեսզի Հիսուսին պատիվ բերող կյանք վարեն։ Հեղեղի՛ր նրանց անձերը խիզախությամբ, որպեսզի նրանք հռչակեն մեծագույն պատմությունը, որը երբևէ պատմվել է, և խաչի ազատագրող զորությունը։
Օգնի՛ր նրանց գտնել կենսունակ քրիստոնեական շփում այդ հոգևորապես ամայի վայրերում, որը կսնուցի նրանց, և օգնի՛ր նրանց հոգևորապես աճել և շարունակել իրենց հավատարիմ ծառայությունը Քեզ։ Քո թանկագին անունով եմ աղոթում։
Խոստում
«Նա է հոգնածին ուժ տվողը, և Նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում․․․ Եվ նրանց պիտիզորացնեմ Տիրոջով, և նրանք ման պիտի գան Նրա անունով,- ասում է Տերը» (Եսայի 40․29, Զաքարիա 10․12):