Այս շաբաթ մենք աղոթում ենք մուսուլմանների կողմից
Աստծո հայրության գաղափարը մերժելու դեմ
Ոչ մի մարգարե կամ քահանա, թագավոր կամ մեծ առաջնորդ երբևէ չի սովորեցրել մեզ, որ համարձակվեն քդիմել Աստծուն որպես մեր Հոր՝ բացի Հիսուսից։ Նա է Միակը, Ով սովորեցրեց մեզ, որ անվանենք Աստծուն՝մեր Արարչին և Ստեղծողին, մեր Հայրը։
Հին կտակարանում այդ հարաբերության մասին նշվում է միայն մի քանի անգամ (օրինակ՝ Ելից 4․22,23, Բ Թագավորաց 7․14)։ Բայց Ավետարաններում այն նշվում է 165 անգամ։
Հիսուսն ուզում էր տպավորել մեր մեջ, թե որքան կարևոր է Աստծո հայրությունը։ Սա պարզապես դավանանքչէ։ Սա հարաբերություն է, որը կենտրոնական դեր ունի Քրիստոսի մեջ մեր նոր կյանքում և էապես կարևոր էՆրան ուղղված մեր երկրպագության մեջ։
Մուսուլմանները կտրականապես մերժում են այս գաղափարը և հայհոյություն են համարում։
Աղոթք
Մեր Հա՛յր Աստված, Քեզ լինի գովասանքը, և պատիվը, և փառքը, և զորությունը (տե՛ս Հայտն. 5․13)։ Մենք կորսված էինք մեղքի մեջ՝ առանց հույսի և առանց Աստծո, բայց Քրիստոսն Աստծո ընտանիքի անդամներ դարձրեց մեզ (տե՛ս Եփես. 2․12,19)։ Ալելուի՜ա։ Մենք Աստծո զավակներ ենք (տե՛ս Ա Հովհ. 3․1,2)։
Ինչպիսի՜ օրհնություն է Քեզ մոտ գալը և Քեզ «Հայր» անվանելը՝ թագավորների Թագավո՛ր և տերերի Տե՛ր, հավիտենական, անմահ և աներևույթ Արքա՛։ Շնորհակալությո՛ւն, որ ընդունում ես մեզ և վերափոխում՝դարձնելով Քո զավակները։
Ես աղոթում եմ, որ օգնես մուսուլմաններին հավատալ Հիսուսին և վերապրել Քո սերը և կարեկցանքը։ Դուսպասում ես, որ նրանք գան՝ ապաշխարությամբ և հավատքով, և ընդունեն Քո միակ Որդուն։ Դու պատրաստես փոխել նրանց և Քո զավակները դարձնել։
Օգնի՛ր բոլորիս, Տե՛ր Աստված, պատվել Քեզ, ապրել, գործել և խոսել Քո զավակներին վայել կերպով։ ՄերՏիրոջ և Փրկչի թանկագին անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Դու իմ Հայրն ես, իմ Աստվա՛ծ, իմ Ժա՛յռ, որում ապահովություն եմ գտնում» (Սաղմոս 89․26, REB):