Այս շաբաթ մենք աղոթում ենք
Մուսուլմանների ժողովրդական հավատալիքների և սովորույթների վերաբերյալ
Ձգտելով հաղթահարել այն իրավիճակները, որոնց իրենք բախվում են կյանքում, մուսուլմաններից շատերը փորձում են հաղորդակցվել անդրաշխարհի հետ։ Թե՛ կրթվածները, թե՛ անկիրթները, թե՛ հարուստները, թե՛ աղքատները այս կամ այն կերպով ներգրավված են ժողովրդական հավատալիքների և սովորույթների մեջ։ Դրա օրինակներն են հոգիների և ջիների հետ հաղորդակցվելը, մահացած սրբերի օգնությունը խնդրելը, կախարդության, վհուկության և բախտագուշակության մեջ ներգրավված լինելը, հմայություններ և դյութություններ անելը։ Մարդիկ օգտագործում են հմայիլներ, նախանշաններ և թզբեհներ։ Նրանք այցելում ենսրբերի գերեզմաններ, զբաղվում են գուշակությամբ ավազի վրա և օձերի հմայությամբ։
Մարդիկ դիմում են այս հավատալիքներին և սովորույթներին, որպեսզի առաջնորդություն, ուղղորդում ևօրհնություն ստանան, անեծքներ հեռացնեն կամ վրեժ լուծեն։ Որոշ իսլամական կրոնական առաջնորդներփորձում են տարհամոզել նման սովորույթներից, սակայն դրանց արմատները կարելի է գտնել Ղուրանում և Մուհամմադի կյանքի մասին գրված պատմություններում։
Աղոթք
Ամենակարո՛ղ Աստված, ես աղոթում եմ այս դիվային սովորույթների ծուղակում գտնվող ժողովրդի համար։ Ազատի՛ր նրանց Գառան արյամբ, որպեսզի նրանք նոր կյանք ստանան Քրիստոսում։ Թող որ Քոխաղաղությունը և ուրախությունը համակեն նրանց սրտերը և վանեն ամեն վախ և տագնապ։ Ո՜վհաղթանակած Փրկիչ, թող որ այս մարդիկ ազատվեն սատանայի կապանքներից, որը խաբեությամբ դրդումէ նրանց այնպիսի փորձառությունների, որոնք երբեք չեն կարող գոհացնել նրանց քաղցած սրտերը։
Ես աղոթում եմ, որ գերբնական իրողությունների հանդեպ բաց լինելու պատճառով նրանք դառնան Հիսուս Քրիստոսին՝ ամենազոր Փրկչին և Տիրոջը, սիրող, աստվածային Բժշկին և Ընկերոջը, Ով մշտապես մեզ հետ է։ Լցրո՛ւ նրանց Սուրբ Հոգով։ Դրսևորի՛ր Հոգու պարգևները նրանց կյանքերում։ Փոխարինի՛ր հմայության հետխաղեր անելը Տիրոջ Հոգու մարգարեություններով։ Շնորհի՛ր նրանց տեսիլքներ երկնքից։
Ես նույնպես բարեխոսում եմ այն հավատացյալների համար, որոնք իսլամից դարձել են դեպի Քեզ։ Լիովին ազա՛տ արձակիր նրանց և դարձրո՛ւ ավելի, քան հաղթողներ, որպեսզի նրանք այլևս գայթակղված չլինենդիմելու նման գարշելի և զզվելի սովորույթների։
Աղոթում եմ Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Ահա թե ինչ է Տերն ասում․ «Այո՛, գերիները կառնվեն պատերազմողներից, և ավարը ետ կվերցվի զորավորներից»» (Եսայի 49․25, NLT):