Ուրբաթ, օգոստոսի 11, 2023

Ուրբաթ, օգոստոսի 11, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք

Իսլամում Աստծո հուսալիության գաղափարի վերաբերյալ

Աստված անվստահելի՞ է։ Նա խաբո՞ւմ է մարդկանց։ Իսլամը հենց այսպես է սովորեցնում։ Ղուրանն ասում է, որ Աստված խորամանկ է․ «Նրանք խորամանկ էին, և Աստված էր խորամանկ։ Բայց Աստված լավագույնն էնրանցից, որ խորամանկ են» [1], նաև «Միայն կորուստներ կրող մարդիկ են, որ չեն զգուշանում Աստծոխորամանկությունից»[2]։

Աբու-Բաքրն իսլամն ընդունած առաջին տղամարդն էր և Մարգարեի ամենամտերիմ գործակիցը։ Ավելի ուշ նա դարձավ առաջին մուսուլման խալիֆը՝ Մուհամմադից հետո։ Մեկ անգամ նա երդվում է, որ երբեք չի վստահելու Աստծո խորամանկությանը, նույնիսկ եթե իր մեկ ոտքն արդեն դրախտում լինի։ Նա նկատի ուներ, որ ապահով չէր զգա իրեն՝ Աստծո նենգամտության պատճառով, քանի դեռ իր երկու ոտքերն էլ դրախտումչեն[3]։

Աղոթք

Փա՜ռք և պատիվ, զորությո՜ւն և մեծություն Քեզ, Տե՜ր Աստված, մեր Հա՛յր, միակ ճշմարիտ Աստվա՛ծ։ Դուհավատարիմ ես։ Քո ճանապարհները կատարյալ, անմեղադրելի և արդար են։ Քեզանում անիրավություն չկա(տե՛ս Երկր. Օր. 32․4, Հայտն. 15․3)։ Դու չես ստում (տե՛ս Տիտոս 1․2)։

Դու չես մտափոխվում (տե՛ս Թվոց 23․19, Հակոբ. 1․17)։ Դու նույնն ես երեկ, այսօր և հավիտյան (տե՛ս Եբր. 13․8)։

Դու արդար ես Քո բոլոր գործերում (տե՛ս Սաղմ. 145․17)։ Դու հավատարիմ ես․ Դու պահում ես Քո ուխտը մեզհետ (տե՛ս Երկր. Օր. 7․9, Սաղմ. 105․8)։ Քո Խոսքը ճշմարիտ է (տե՛ս Առակ. 30․5)։ Քո խոստումը հուսալի է (տե՛սՍաղմ. 18․30)։

Դու ամեն օր Քո ողորմությունն ես ցուցաբերում մեր հանդեպ։ Իրապես, որ մեծ է Քո հավատարմությունը (տե՛սԵրեմիայի ողբերը 3․23)։

Օգնի՛ր մուսուլմաններին ըմբռնել Քո հավատարմությունը, վերապրել Քո գթառատ ողորմությունը և ստանալՔո ձրիաբար տրվող շնորհքը։ Օգնի՛ր նրանց ճանաչել Քեզ այնպիսին, ինչպիսին որ Դու ես՝ անձնազոհԱստված, սիրող Փրկիչ և երկնային Հայր։

Հիսուս Քրիստոսի՝ Քո Որդու, իմ Տիրոջ և Փրկչի բարձրյալ անունով։ Ամե՛ն։

Խոստում

«Իմ ուխտը չեմ անարգի և Իմ շրթունքներից դուրս եկածը չեմ փոխի։ Մեկ անգամ երդում եմ արել Իմսրբությամբ, թե սուտ չեմ ասի Դավթին» (Սաղմոս 8934,35):

[1] Ղուրան 3․53, 8․29

[2] Ղուրան 7․98

[3] Խալեդ Մ․ Խալեդ, «Առաքյալի իրավահաջորդները», Մոքատտամ