Ուրբաթ, օգոստոսի 4, 2023

Ուրբաթ, օգոստոսի 4, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք

Մեդրեսեների վերաբերյալ

Ըստ էության, մեդրեսեն դպրոց է, որտեղ երեխաներին դասավանդում են իսլամը և իսլամին վերաբերող առարկաներ։ Այնուամենայնիվ, ամենակարևոր առարկան ամբողջ Ղուրանը անգիր սովորելն է։ Պատմությունը, մաթեմատիկան, լեզուները և այլ առարկաներ ուսուցանվում են խիստ նեղ ղուրանականmտեսանկյունից։ Նման դպրոցների կրթությունը բավական չէ մզկիթից դուրս որևէ աշխատանքի համար, ևդրանց ուսումնական մեթոդները հիմնված են մեխանիկական հիշողության համակարգի վրա։

Մեդրեսեները հաճախ գաղափարախոսություններ ներշնչելու օջախներ են, որոնք ազդում են աշակերտների վրա՝ փոխանցելով նրանց արմատական աշխարհայացք և մոլեռանդ վարք մարդկանց հանդեպ։ Այս դպրոցները հաճախող տղաների ենթադրյալ թիվը ցնցող է և բավական է՝ ամբողջ աշխարհին տագնապի ազդանշաններ ուղարկելու համար։ Նույնիսկ որոշ մուսուլմանական երկրներում պետական պաշտոնյաները դիտարկում են այս դպրոցները որպես սպառնալիք և համարում են դրանք ծայրահեղական հայացքների և ահաբեկչության օջախներ։

Աղոթք

Մարդկանց Արարի՛չ և Ստեղծո՛ղ, Դու ստեղծեցիր մեզ Քո փառքի համար։ Այնուամենայնիվ, ոմանք կարծումեն, թե պետք է սպանեն և հեռացնեն երկրի երեսից նրանց, ովքեր համաձայն չեն իրենց համոզմունքների և սովորույթների հետ։ Քո Խոսքը լավ է ասում․ «Երկրի խավար տեղերը անօրինության բնակարաններով լցվածեն» (Սաղմոս 74․20)։

Ահա թե ինչու, Տե՛ր Հիսուս Քրիստոս, խաղաղությա՛ն Աստված, մենք աղոթում ենք Քեզ մեդրեսեների սեփականատերերի, ուսուցիչների, հսկիչների և աշակերտների համար, որոնք բռնություն են տարածում, ծրագրում և գործում։ Փրկի՛ր նրանց, ո՜վ Տեր։ Կանգնեցրո՛ւ բռնության հեղեղները, որոնք հորդում են դեպի այդաշակերտների երիտասարդ կյանքերը։ Թող որ նրանք հավատան Քրիստոսին և Նրա զոհին խաչի վրա։ Փոխի՛ր նրանց կյանքը։ Թող որ նրանք վերափոխվեն Սուրբ Հոգու զորությամբ՝ դառնալով պատվի ևխաղաղության անոթներ Քրիստոսի համար։

Լցրո՛ւ նրանց Քո սիրով և լույսով։ Թող որ Քո Հոգին բնակվի և թագավորի նրանց կյանքերում։ Հիսուսի արյանզորությամբ, թող նրանց լույսը շողա այս աշխարհում։ Թող նրանք պահվեն Քո կողմից՝ ճշմարիտ և հավատարիմ Քեզ և Քո Խոսքին։

Դարձրո՛ւ նրանց Աստծո սիրո և զոհի Ավետարանի սպասավորներ։ Ուղարկի՛ր նրանց որպես Խաղաղության Ավետարանի ծառայողներ և միսիոներներ։

Խոստում

«Հրաշալի ապագա է սպասում նրանց, ովքեր խաղաղություն են սիրում» (Սաղմոս 3737, NLT):