Ուրբաթ, հուլիսի 28, 2023

Ուրբաթ, հուլիսի 28, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
«Ողորմած և գթառատ» արտահայտության վերաբերյալ

Երբ մուսուլմաններն ասում են․ «Հանուն ողորմած և գթառատ Աստծո», ոչ մի մուսուլման, ինչպես նաև քրիստոնյաների մեծ մասը չգիտեն, որ այս արտահայտությունն Աստվածաշնչից է։ Այն ցույց է տալիս հուդայականության և քրիստոնեության ազդեցությունը Մուհամմադի կյանքի վաղ շրջանում։ Ահա որոշխոսքեր Աստվածաշնչում, որոնցում տեսնում ենք այս համադրությունը․ «ողորմած և գթած» (Ելից 34․6),«գթած և ողորմած» (Սաղմոս 86․15), «բարեգութ և ողորմած» (Սաղմոս 103․8), «բազմագութ և ողորմած» (Հակոբոս 5․11), «գթած ողորմություն» (Ղուկաս 1․78)։ Այնպես որ, սա իսլամական պնդում չէ, և Աստվածաշնչին հավատացող քրիստոնյաների համար կոպիտ սխալ կլինի այս պնդումից հրաժարվելը և այն մուսուլմաններին վերագրելը։

Աղոթք

Գթած և ողորմած Աստվա՛ծ, մեր Հա՛յր, որ Երկնքում ես, փառքը և մեծությունը Քեզ է պատկանում։ Դուփայլեցրել ես Քո լույսն իմ սրտում՝ իմ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դու ներել ես իմ մեղքը։ Շնորհակա՜լ եմ։ Ես սրտանց գոհանում եմ Քեզնից։ Այս պատճառով է, որ բերում եմ մուսուլմաններին Քո առջև։ Քանի որ, թեև նրանք անվանում են Քեզ գթած և ողորմած, նրանք այդպես էլ չեն հասկացել Քո մեծ գթության և ողորմության խորությունը, որը հայտնվեց Քրիստոսի խաչի վրա։
Շնորհի՛ր նրանց ցանկություն՝ ճանաչելու Հիսուսին և վերապրելու Նրա փրկարար զորությունը։ Լցրո՛ւ նրանց ՔոՍուրբ Հոգով։ Խրախուսի՛ր նրանց գործուն լինել՝ այլ մարդկանց Քո թագավորության մեջ առաջնորդելու համար։

Պահի՛ր ինձ հավատարիմ իմ պարտականությանը, որ անդադար աղոթեմ մուսուլմանների համար ևհավատամ, որ Դու հրաշքներ կգործես մուսուլմանական աշխարհում։

Քե՛զ, Ամենակարո՛ղ Աստված, որը գթասրտությամբ ցած իջավ՝ մեր Հայրը լինելու  համար, լինի փառքը, ևմեծությունը, և պատիվը, և զորությունը՝ հավիտյանս հավիտենից։ Ամե՛ն։

Խոստում

«Բարկությունս տաքանալով՝ մի վայրկյան ծածկեցի երեսս քեզնից, բայց հավիտենական ողորմությամբ քեզպիտի ողորմեմ,- ասում է քո Փրկիչը՝ Տերը» (Եսայի 548):