Ուրբաթ, հուլիսի 21, 2023

Ուրբաթ, հուլիսի 21, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Մուսուլմանական տաքիյահ հասկացության վերաբերյալ

Տաքիյահի գաղափարը թույլ է տալիս մուսուլմաններին խաբել ոչ մուսուլմաններին։ Այս բառը նշանակում է«մոլորեցնել, կեղծել կամ խորամանկությամբ գերազանցել»[1]։ Այսպիսով, եթե որևէ մուսուլման սպառնալիք է զգումիր կրոնի պատճառով, նա կարող է ուրանալ կյանքը վտանգող ցանկացած բան, նույնիսկ՝ իր հավատքը[2]։
Տաքիյահը հիմնված է մի շարք ղուրանական խոսքերի վրա, որոնցից է հետևյալը․ «Հավատացյալները չպետք է կողմնակիցներ համարեն անհավատներին․․․ բացի այն դեպքերից, երբ ձեզ վտանգ է սպառնում նրանց կողմից» (Ղուրան 3․28, «Ազնվազարմ թարգմանություն», էջ 71)։
Մուսուլման մեկնիչները բացատրում են այս խոսքը հետևյալ կերպով․

1․ «Եթե դուք՝ մուսուլմաններդ, գտնվում եք ոչ մուսուլմանական իշխանության ներքո և վախենում եք ձեր ապահովության համար, այնպես վարվեք, ասես դուք հավատարիմ եք այդ ոչ մուսուլմաններին
․․․ ամբողջ այդ ընթացքում թաքցնելով ձեր ներքին ատելությունը նրանց հանդեպ»[3]։

2․ «Երբ մուսուլմանը վախենում է ոչ մուսուլմանի կողմից եկող չարիքից, նա կարող է պաշտպանել իրեն՝ արտաքին ձևականությամբ»[4]։

3․ «Եկեք ժպտանք որոշ մարդկանց երեսներին, մինչ մեր սրտերն անիծում են նրանց»[5]։
Այնպես որ, մուսուլմանները կարող են վարվել ոչ մուսուլմանների պես և նույնիսկ պնդել, որ իրենք քրիստոնյա են՝իրենց պաշտպանելու համար։

Աղոթք

Տե՛ր Քրիստոս, աշխարհի Լո՛ւյս, որ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքն է, մենք երկրպագում և պաշտում ենք Քեզ։Մեր սրտերը հառաչում են մուսուլմանների համար, որոնք չեն ճանաչում Քեզ՝ որպես փառավոր Տիրոջ և սիրող Փրկչի։

Մենք զարմացած ենք, որ այս ուսմունքը նրանց կրոնի մասն է։ Մենք գայթակղություն ենք զգում, որ անարգենք նրանց՝ խաբեությունը օրինականացնելու համար։ Ների՛ր մեզ, Տե՛ր։ Օգնի՛ր մեզ կարեկցանքով բարեխոսել մուսուլմանների համար։
Դու ցանկանում ես ազնվություն, ճշմարտություն և անկեղծություն (տե՛ս Սաղմ. 51․6)։ Մենք աղոթում ենք այնմարդկանց համար, որոնք խաբում են ուրիշներին։ Մոտեցրո՛ւ նրանց Քեզ և ուրախացրո՛ւ նրանց սրտերը Քոաստվածային ներկայությամբ։ Բռնի՛ր նրանց ձեռքից և առաջնորդի՛ր դեպի խաչը, անձրևի՛ր Քո ողորմությունը նրանցվրա և օգնի՛ր նրանց վերապրել Քո շնորհքը։
Երբ մուսուլմանները, որոնք Քրիստոսին են ընդունում, քարոզում են Ավետարանը, լցրո՛ւ նրանց խիզախությամբ, որընախկինում երբեք չեն ունեցել։ Աղոթում եմ Քրիստոսի անունով։

Խոստում

«Եթե դուք ապրեք համաձայն Իմ Խոսքերի, ճշմարտապես Իմ աշակերտներն եք։ Դուք կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31,32, GW):

[1] Հանս Վեյր, էջ 1282։

[2] «Տաքիյահն իսլամական մտածողության մեջ» (արաբերեն), Դոկտոր Սայյիդ Թամեր Ամիդի, Ռիսալահ կենտրոն, տարեթիվը բացակայում է, էջ 11։

[3] Աթ-Թաբարի, տարեթիվը՝ 1373։

[4] Իբն Քաթիր, տարեթիվը՝ 1373։

[5] Աբու Դարդա, Մուհամմադի մտերիմ գործակիցներից մեկը։