Այս շաբաթ մենք աղոթում ենք
Հիսբահ հասկացության վերաբերյալ
Դուք մտածե՞լ եք, թե ինչու են որոշ մուսուլման հայրեր, եղբայրներ կամ հորեղբոր որդիներ պատրաստ սպանել իրենց ընտանիքին պատկանող որևէ կնոջ։ Պատասխանը հետևյալն է․ հիսբահ հասկացությունը իսլամում սովորեցնում է, որ Աստված կարգել է մուսուլման տղամարդկանց որպես դատավորներ իրենց ընտանիքի, ընկերների և հարևանների կյանքում՝ հավաստիանալու համար, որ բոլորը հարում են իսլամի կրոնին և համապատասխանում են դրա բոլոր պահանջներին (Ղուրան 9․70, նաև 3․103)։ Ամբողջ իսլամական հասարակությունը, նաև դրա առանձին անդամները պարտավոր են կատարել այս առաջադրանքը։
Հիսբահն արաբերեն բառ է, որը վերաբերում է հաշվետու լինելուն և հատուցմանը։ Հիսբահի դեպքում մարդը միջամտում է մեկ ուրիշի անձնական կյանքի մեջ և պարտադրում է նրան ընդունել որոշակի համոզմունքներ և վարք՝ մահվան սպառնալիքի ներքո։ Մուհամմադն ասաց․ «Ով որ չարիք է տեսնում, պետք է փոխի այն իր ձեռքով [ուժ գործադրելով]։ Եթե նա չկարողանա անել դա, ապա՝ իր լեզվով [ուսուցման միջոցով]։ Եթե, միևնույն է, նան չկարողանա անել դա, ապա՝ իր սրտով [սիրով և գթասրտությամբ], որը հավատքի ամենատկար ձևն է (Հադիթ)։
Հիսբահը բաղկացած է չորս տարրից․ սխալմունքը, այն գործող մարդը, դատաստանը և նրանք, ովքեր իկատար են ածում այն։ Այս գործընթացի բազմաթիվ միջոցների թվում են խորհուրդը, խիստ խոսքերը, սպառնալիքները, մեկուսացումը, ծեծը, ֆիզիկական բռնությունը, խոշտանգումները և վերջապես սպանությունը (համեմատե՛ք Հռոմեացիների 2․1-ի հետ)։
Աղոթք
Ողորմած և գթառատ Աստվա՛ծ, Դու երկայնամիտ ես՝ լի սիրով և շնորհքով։ Մենք մեղավոր մարդիկ ենք։Առանց քո շնորհքի՝ բոլորս դատապարտված և կորսված կլինենք։ Առանց Հիսուսի խաչի՝ բոլորս թշվառ ևդժբախտ կլինեինք։
Քո Խոսքն ասում է մեզ․ «Միայն Աստված․․․ է Դատավորը։ Միայն Նա ունի փրկելու կամ կործանելու իշխանություն։ Ուրեմն, ի՞նչ իրավունք դու ունես դատելու քո մերձավորին» (Հակոբոս 4․12, NLT):
Այնպես որ, այսօր ես բերում եմ Քո առջև այն մարդկանց, որոնք իրենց ուրիշների դատավորներ են համարում։ Օգնի՛ր նրանց գիտակցել, թե ինչպես ես Դու տեսնում նրանց, և թող որ նրանք վերապրեն Քո ձրիաբար տրվող շնորհքը։ Բացի՛ր նրանց աչքերը, որպեսզի կարողանան տեսնել, և նրանց ականջները, որպեսզի կարողանան լսել, որ Աստված եկել է Քրիստոսում։ Նա այցելել է մեզ, որպեսզի փրկագնի և օգնի։
Անձրևի՛ր Քո օրհնությունները ցանկացած խավի պատկանող, ցանկացած համոզմունքներ ունեցող ևցանկացած հասարակության անդամ հանդիսացող մուսուլմանների վրա։ Ցո՛ւյց տուր նրանց Քո երեսը։ Բե՛րնրանց խաչի մոտ։ Լցրո՛ւ նրանց Քո Սուրբ Հոգով։ Ո՜վ ոչխարների Մեծ Հովիվ, հանգստացրո՛ւ նրանց կանաչարոտավայրերում, տա՛ր նրանց հանդարտ ջրերի մոտ, և առաջնորդի՛ր նրանց արդարության շավիղներում։Հանուն Քո անվան։ Ամե՛ն։
Խոստում
«Մեր դատավորը Տերն է, մեր օրենսդիրը Տերն է, մեր թագավորը Տերն է, Նա է մեզ ազատողը» (Եսայի 33․22):