Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ
մուսուլման նորադարձները լցվեն
Սուրբ Հոգով
Մինչև Հոր մոտ համբարձվելը, Հիսուսը խոստացավ ուղարկել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա լինի մեր Առաջնորդը և զորացնի մեզ՝ Իր մասին վկայելու համար։ Այդ խոստումը կատարվեց Պենտեկոստեի օրը։ Այս շաբաթա վերջին մենք կտոնենք Պենտեկոստեի կիրակին՝ հիշելով Աստծո Հոգու ընծայումը Եկեղեցուն։ Միայն Սուրբ Հոգու զորությունը կարող է առաջնորդել մարդկանց Քրիստոսին և կարողություն տալ հավատացյալներին մեծ ձեռքբերումներ ունենալ կյանքում, ավետարանչության մեջ և միսիոներական դաշտում։
Դարեր շարունակ Սուրբ Հոգին հայտնել է Քրիստոսին բազմաթիվ մուսուլմանների՝ աշխարհի տարբեր մասերում՝ հրաշքների, տեսիլքների և երազների միջոցով։ Քրիստոսին ընդունող մուսուլմանների մեծ հոսքն Ինդոնեզիայում 1960-ական և 1970-ական թվականներին և ներկայումս Աֆրիկայի որոշ հատվածներում մեծմասամբ կարելի է վերագրել Սուրբ Հոգու հզոր աշխատանքին։
Աղոթք
Սո՛ւրբ Հոգի Աստված, այցելի՛ր այն մուսուլմաններին, ովքեր դարձի են եկել և ընդունել են Քրիստոսին, և լցրո՛ւ նրանց Քո զորությամբ և ներկայությամբ։ Կատարի՛ր նրանց համար Հիսուսի խոստումը Պենտեկոստեի մասին։ Սո՛ւրբ Հոգի, սրբացրո՛ւ նրանց, առաջնորդի՛ր ճշմարտության մեջ և օգնի՛ր հաղթական քրիստոնեական կյանք վարել։ Այն միջավայրը, որտեղ նրանք գտնվում են, խիստ թշնամական է Ավետարանին, և նրանց անհրաժեշտ է Հոգու լիությունը, որպեսզի հարատևեն՝ շարունակելով նվիրված մնալ Քեզ։
Օգնի՛ր նրանց աղոթել ուրիշների համար և բարեխոսել կորսված աշխարհի համար։ Ոգեշնչի՛ր նրանց նախանձավորությամբ և զորությամբ, որպեսզի վկայեն Քրիստոսի մասին, տարածեն Ավետարանը աշխարհով մեկ և ցուցադրեն Աստծո մեծությունը՝ նշաններով և հրաշքներով։
Ես աղոթում եմ, որ գա ժամանակը, երբ «երկիրը․․․ լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես որ ջրերը ծածկումեն ծովը» (Ամբակում 2․14)։
Ես աղոթում եմ Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղաներն ու ձեր աղջիկները, ձերծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն» (Հովել 2․28):