Ուրբաթ, մայիսի 19, 2023

Ուրբաթ, մայիսի 19, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Կանանց համար մահրամի
հասկացության վերաբերյալ իսլամում

Համաձայն իսլամի, կանայք անազնիվ են, հակված են գայթակղության, և իրենք էլ գայթակղություն են տղամարդկանց համար։ Այդ իսկ պատճառով, նրանք պետք է խիստ հսկողության ներքո լինեն, ծածկեն իրենց մարմինները, երբ հասարակական վայրերում են, և չխոսեն անծանոթների հետ։

Ուստի, մուսուլմանները հավատում են, որ կինը երբեք չպետք է մենակ դուրս գա իր տնից կամ հեռանա իր բնակավայրից։ Նա պետք է ուղեկից ունենա, որը կհսկի նրան։ Այդ ուղեկիցն իսլամում կոչվում է մահրամ։ Ինչ-որ իմաստով, մահրամը պաշտպանում է կնոջն ինքն իրենից։

Որպես կանոն, մահրամը ծնող է, եղբայր, որդի կամ ցանկացած այլ տղամարդ, ով չի կարող ամուսնանալ այն կնոջ հետ, որին պաշտպանում է։

Այս հասկացությունը, ինչպես և այլ հավատալիքներ իսլամում, պատկերում է խաթարված կրոնական համակարգ, որը չի գիտակցում, որ իրական խնդիրը մեղքի արմատն է մարդու սրտում։ Այդ համակարգը պահպանող մարդիկ կարծում են, թե կարող են վերահսկել մեղքն արտաքին սահմանափակումներով։ Մահրամի դեպքում, այն տղամարդը, որն ուղեկցում է կնոջը, պաշտպանում է այդ կնոջն ինքն իրենից։

Աղոթք

Տե՛ր Աստված, մեր Արարի՛չ, Դու ստեղծեցիր մեզ՝ տղամարդուն և կնոջը Քո պատկերով։ Դու օժտեցիր մեզ մեծ պարգևներով։ Այնուամենայնիվ, բոլորս մեղանչեցինք։ Մեզնից ոչ ոք՝ առանց Քրիստոսի, չի կարող արդար համարել իրեն։ Ոչ ոք գերազանց չէ մյուսից։ Մենք չենք հավատում, որ կանայք ավելի մեղավոր են, քան տղամարդիկ։

Ես աղոթում եմ, որ բազմաթիվ մուսուլմաններ՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, ընդունեն Քեզ այս շաբաթ՝ մեր Փրկիչ Հիսուսի միջոցով։ Օգնի՛ր նրանց հասկանալ, որ իրենք Աստծո փառքից ընկած մեղավորներ են (տե՛ս Հռոմ. 3․23), և միայն Քո շնորհքով է, որ մարդիկ կարող են Քեզ մոտ գալ։

Ես աղոթում եմ Քեզ Հիսուս Քրիստոսի՝ Քո Որդու և իմ Տիրոջ թանկագին անունով։ Ամե՛ն։

Խոստում

«Օրհնյա՛լ լինի կանանց մեջ Հայելը՝ կենեցի Քաբերի կինը, վրանների մեջ կանանցից օրհնյա՛լ լինի» (Դատավորաց 524):

«Ողջո՜ւյն քեզ [Մարիամ], ո՛վ շնորհընկալ Տերը քեզ հետ․․․ Եվ Մարիամն ասաց․․․ ահա այսուհետև բոլոր ազգերը կերանեն ինձ․․․» (Ղուկաս 128,46,48):