Ուրբաթ, մայիսի 12, 2023

Ուրբաթ, մայիսի 12, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Սեմյուել Ցվեմերի ժառանգության վերաբերյալ

Սեմյուել Մ․ Ցվեմերը (1867–1952) ամերիկացի միսիոներ էր, որը ծառայում էր մուսուլմաններին։ Նա ծառայում էր Եգիպտոսում, Իրաքում, Բահրեյնում, Յեմենում, Լիբանանում և Արաբիայի տարբեր շրջաններում։ Նրան անվանում էին «իսլամին ուղարկված առաքյալ» և «Ավետարանի կրակոտ քարոզիչ» մուսուլմանական աշխարհում[1]։ Որպես միսիոներ մուսուլմանների մեջ, նա անհավատալի սխրանքներ գործեց՝ իր ծառայության, հետազոտությունների և աշխատությունների միջոցով։ Տարիներ տևող աշխատանքից հետո նա հայտարարում է․ «Իսլամի ուժը անշարժ նստելն է, մտածելն արգելելն է, բարեփոխիչների բերանը խցկելն է և առաջընթացից գարշելն է»։ Նրա կարգախոսն էր․ «Նա, ով չի սիրում, չի ապրում․ նա, ով ապրում է[Քրիստոսի] կյանքը, չի կարող մահանալ»[2]։

Աղոթք

Մեր Հա՛յր, որ Երկնքում ես, մենք գոհանում ենք Քեզնից Սեմյուել Ցվեմերի պես մարդկանց համար։ Դու կանչեցիր և սպառազինեցիր նրան։ Շնորհակալությո՛ւն նրա խիզախության, անձնազոհության ևհաստատակամության համար։ Ես աղոթում եմ, որ Դու կանչես բազմաթիվ երիտասարդների և պատրաստես նրանց՝ Քո Խոսքը մուսուլմանների շրջանում տարածելու մեծ առաջադրանքի համար։ Տո՛ւր նրանց խիզախություն, որ բախվեն հակառակության և թշնամանքի՝ հաստատակամությամբ և խոնարհությամբ։ Ինչպես որ Դու համակեցիր Ցվեմերին կրակով և նախանձավորությամբ, սպառազինի՛ր այս նոր ավետաբերներին անսասան նվիրմամբ և կորսվածների հանդեպ անշեղ սիրով։

Օգնի՛ր նրանց հասկանալ, որ հնազանդության ճանապարհը միշտ չէ, որ հարթ է։ Հաճախ անհրաժեշտ է մեծ գին վճարել։ Սեմյուել Ցվեմերը և նրա կինը հողին հանձնեցին իրենց չորսամյա և յոթնամյա դուստրերին Բահրեյնում՝ մեկ շաբաթվա տարբերությամբ։ Նրանք գրեցին նրանց գերեզմանների վրա․ «Արժանի է Գառը առնելու հարստություն»։ Օգնի՛ր նոր միսիոներներին պատրաստ լինել վճարելու հնազանդության գինը։

Տե՛ր Աստված Ամենակարող, այժմ Ավետարանի լուսաբաց է իսլամական աշխարհում։  Հայտնի՛ր Քո փառքը մուսուլմանների մեջ։ Հիսուսի թանկագին անունով։ Ամե՛ն։

Խոստում

«Տիրոջը հուսացողները Սիոն սարի պես են, որ չի շարժվում և կենում է հավիտյան։ Երուսաղեմի չորս կողմով սարեր կան. այնպես էլ Տերն Իր ժողովրդի չորս կողմով է՝ այսուհետև մինչև հավիտյան» (Սաղմոս 1251,2):

[1] Քրիսթի Վիլսոն․ «Իսլամին ուղարկված առաքյալ», էջ 4։

[2] Սեմյուել Ցվեմեր․ «Ռեյմընդ Լալլ», էջ 45։