Ուրբաթ, մայիսի 5, 2023

Ուրբաթ, մայիսի 5, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Թագավորի տատ
Հռութի պես կանանց համար

Հռութն այրի դարձավ երիտասարդ տարիքում։ Նա Մովաբի երկրից էր։ Երբ Նոյեմին՝ նրա իսրայելցի սկեսուրը, որոշեց հեռանալ Մովաբից և Իսրայել վերադառնալ, Հռութը պնդեց, որ նրա հետ գնա։ Նա խիզախորեն կայացրեց այդ որոշումը, թեև գիտեր, որ այդ երկու ազգերի միջև թշնամություն կար։

Երբ այդ երկու կանայք Բեթլեհեմ հասան, ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց՝ հետաքրքրության պատճառով։ Ոչ շատ ժամանակ անց Հռութն արդեն ճաշի էր նստած Բոոսի հետ, որն ազդեցիկ կալվածատեր էր։ Իրադարձություններն արագ ընթացան, և Բոոսն ամուսնացավ Հռութի հետ։ Նա ծնունդ տվեց մի որդու, որը հետագայում դարձավ Դավիթ թագավորի պապը։ Հռութը՝ այդ երիտասարդ կինը Մովաբից, դարձավ Դավիթ թագավորի և, իհարկե, Տեր Հիսուս Քրիստոսի տատը (Կարդացե՛ք Հռութի ամբողջ գիրքն Աստվածաշնչում)։

Աղոթք

Մե՛ծ Աստված Երկնքում, Դու ես դարերի Թագավորը։ Դու առաջնորդում ես պատմությունը։ Դու ուղղորդում ես հավիտենության գործերը։ Դու վերահսկում ես իրադարձությունները։ Դու նույնպես այն Աստվածն ես, Ով փրկում է։ Շնորհակալությո՜ւն, մեր Տեր և Փրկիչ, Հռութի՝ օտարական և անզավակ այրու պատմության համար։Դու վերածեցիր նրա թշվառությունը և միայնությունը մեծ և լիառատ օրհնությունների։ Դու պատվեցիր նրան։ Ոչ ոք չի կարող վերածել խավար գիշերը պայծառ առավոտի այնպես, ինչպես Դու։

Ես աղոթում եմ, որ շատ մուսուլման կանայք լինեն Հռութի նման, այսինքն՝ խիզախությամբ լցված հետևեն միակ ճշմարիտ Աստծուն դեպի անհայտ ապագան, նույնիսկ օտարացման և ծաղրի ենթարկվելու հաշվին։

Թող որ այն կանայք, որոնք իսլամից դառնում են դեպի Հիսուսը, համակվեն վստահությամբ Քո սիրո և հոգատարության հանդեպ։ Օգնի՛ր նրանց հասկանալ, որ նրանց կողմից արված ոչ մի զոհ աննկատ չի մնա երկնային Հորից։ Թող որ նրանց վճռականությունը մեր Տիրոջը հետևելու հարցում կոտրի նրանց մշակույթի հակառակությունը։ Օգնի՛ր, որ Քրիստոսի այս հետևորդները, որոնք անարգանք են ստանում, դառնանառաջնորդներ, որոնք դեպի Քեզ կառաջնորդեն նոր մարդկանց։ Ամե՛ն։

Խոստում

«Այդ քաղաքի կանայք ասացին Նոյեմիին «Փա՜ռք Տիրոջը․․․ քո հարսը․․․ յոթ որդիներից լավ վարվեց քեզհետ»» (Հռութ 414,15, NLT):