Այս շաբաթ մենք աղոթում ենք
Պերպետուայի ժառանգության վերաբերյալ
Վիբիա Պերպետուան 22-ամյա գեղեցիկ երիտասարդ կին էր, որը նորածին երեխա ուներ։ Նա ապրում էր Կարթագենում, որը ներկայիս Թունիսն է՝ Հյուսիսային Աֆրիկայում։ Նրա հայրը և մայրը պատվելի մարդիկ էին հասարակության մեջ։ Նա նաև լավ կրթություն ուներ։
Պերպետուան նվիրեց իր կյանքը Քրիստոսին այն ժամանակ, երբ Հռոմի իշխանությունները դաժանորեն հալածում էին քրիստոնյաներին, և շատ ազդեցիկ հավատացյալ դարձավ։ Այդ պատճառով, նրան ձերբակալեցին և բանտարկեցին, և նա շատերի հետ մահապատժի ենթարկվեց։ Նրա հայրը և այլ մարդիկ աղաչում էին նրան ուրանալ հավատքը, բայց նա կտրականապես հրաժարվեց։
Մ․թ․ 203 թվականի մարտի 7-ին Պերպետուային նետեցին վայրի գազանների մոտ քաղաքի ամֆիթատրոնում։ Մինչ ոգեշնչված հանդիսատեսը դիտում էր և բացականչում, վայրի գազանները հարձակվեցին նրա վրա, գետնին տապալեցին և պատառոտեցին նրա հագուստը։ Վերջապես մի գլադիատոր սպանեց նրան իր թրով, և նա մուտք գործեց Երկինք՝ փառաբանելով և երկրպագելով Աստծուն։ Իր վերջին խոսքերով նա խրախուսում էր մյուս հավատացյալներին հաստատուն մնալ իրենց հավատքի մեջ, երբեք տեղի չտալ չարչարանքին, և երբեք թույլ չտալ, որայն բաժանի իրենց Քրիստոսից։
Աղոթք
Տե՛ր Աստված, շնորհակալությո՛ւն Պերպետուայի՝ այդ երիտասարդ և խիզախ սուրբի ժառանգության և հիշատակիհամար։ Ես խնդրում եմ, որ դաջես մեր սրտերում հավիտենական դասեր նրա կյանքից։
Ո՜վ ողորմած Հայր, հիշի՛ր մեր եղբայրներին և քույրերին, որոնց այսօր մուսուլման իշխանությունները բանտարկել ենայն պատճառով, որ նրանք հավատացել են Քրիստոսին և հրաժարվել են թողնել կամ ուրանալ Նրան։ Տո՛ւր մերօրյա սրբերին համբերություն և խիզախություն, ինչպես որ տվեցիր Պերպետուային։ Օգնի՛ր նրանց հայտնել Քրիստոսիսերը և զորությունը իրենց գերության ընթացքում և ազդարարել Ավետարանը իրենց բանտարկողներին։
Ես աղոթում եմ, որ մխիթարես նրանց։ Մեղմացրո՛ւ նրանց ցավը։ Եղի՛ր նրանց հետ, երբ նրանք խոշտանգվում են։ Թողոր նրանք ճաշակեն Քո հպումը, երբ միայնակ և լքված զգան իրենց։ Սրի՛ր նրանց մտքերը և հիշողությունը Քո Խոսքիայն հատվածներով, որոնք հանդարտություն կբերեն և կմեղմացնեն նրանց անձերի տառապանքը։
Քո Սուրբ Հոգով տո՛ւր նրանց շնորհք՝ իրենց չարչարողներին ներելու համար։ Անակնկալի՛ բեր նրանց այնուրախությամբ, որ տեսնեն իրենց բանտարկյալներից և բանտապահներից դարձի եկածների։
Խոստում
«Ով որ համբերի մինչև վերջ, նա կապրի» (Մատթեոս 10․22):