Ուրբաթ, ապրիլի 21, 2023

Ուրբաթ, ապրիլի 21, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Ծոմապահությունը լուծելու
տոնակատարության վերաբերյալ

Մուսուլմաններն ավարտում են Ռամադանի մեկամսյա ծոմապահությունը տոնակատարությամբ։ Այն հայտնի է ԻդալՖիթր անվանումով և պետական տոն է մուսուլմանական երկրներում։ Խիստ ժուժկալությունը կերակուրից և ըմպելիքից դադարում է։ Տրտմությունը փոխվում է ուրախության։ Ընտանիքի անդամները հավաքվում են։ Մարդիկ ողորմություն են տալիս աղքատներին։

Այնուամենայնիվ, այս տոնակատարության և հրճվանքի ժամանակ անսովոր բան չէ, որ մարդիկ դատարկ և դժբախտ զգան իրենց։

Աղոթք

Օրհնյա՜լ ես Դու, Մեծություն Երկնքում, ո՜վ Աստված (տե՛ս Եզեկ. 3․12)։ Դու ճշմարիտ Աստված ես, Ում պետք էերկրպագել և մեծարել։ Դու ճշմարիտ ուրախության և մխիթարության Աղբյուրն ես․ Դու մեր հույսն ես։

Ես աղոթում եմ այդ թանկ ընկերների համար․ թող որ նրանք թույլ տան Քեզ, որ վերափոխես իրենց կյանքերը։ Թեև այսպահին նրանք լուծում են ծոմապահությունը՝ տոնակատարություն և խնջույք անելով, իրականում նրանց պետք է Հիսուսը՝ Կյանքի Հացը։ Բացի՛ր նրանց սրտերը՝ Քրիստոսի ուղերձն ընդունելու համար։ Տո՛ւր նրանց քաղց և ծարավ Աստծո Խոսքի հանդեպ։ Դի՛ր նրանց մեջ Հիսուսին ճանաչելու և Նրան հետևելու ցանկություն։

Դու խոստացար խնջույք անել՝ մեծ և ճոխ սեղան գցել բոլոր ժողովուրդների համար (տե՛ս Եսայի 25․6)։ Տե՛ր, մուսուլմանները մեծ կարիքի մեջ են․ նրանք քաղց ունեն Քո հանդեպ, թեև չեն գիտակցում դա։ Ես աղոթում եմ, որ Քրիստոսի սերը հպվի նրանց սրտերին։ Թող որ նրանք հասկանան Գողգոթայում Հիսուսի զոհի կարևորությունը։ Նրանցից շատերն այսօր էլ նվիրում են իրենց կյանքերը Քեզ՝ մեր Տիրոջը և Փրկչին, և ճշմարիտ խաղաղություն, ուրախություն և հանգստություն են գտնում Քո մեջ։ Ամե՛ն։

Խոստում

«Եվ տոնի վերջին մեծ օրում Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի։Ինձ հավատացողը, ինչպես Գիրքն ասում է՝ նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն»» (Հովհաննես 737,38):