Ուրբաթ, ապրիլի 14, 2023

Ուրբաթ, ապրիլի 14, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Զորության գիշերվա համար

Ռամադան ամսվա 27-րդ օրը մուսուլմանական օրացույցով կոչվում է «Զորության գիշեր»։ Այս ամսաթիվը նվիրված է այն գիշերվան, երբ, ինչպես համարվում է, Մուհամմադը ստացավ Ղուրանի առաջին հայտնությունը Ջեբրայիլ հրեշտակից։ Այս գիշեր, երբ մուսուլմանները տոնում են այդ իրադարձությունը, նրանք սպասումով են լցված։ Շատերը ժամանակ են տրամադրում Ղուրանի սերտողությանը և հատուկ աղոթքներին։ Նրանք հավատում են, որ այս գիշերն ավելի լավ է, քան երկրպագության 1.000 ամիսը։ Ոմանք պատմում են այս գիշեր տեսած տեսիլքների և երազներիմասին։

Մի քանի օրից մուսուլմանները լուծելու են Ռամադանը՝ իրենց մեկամսյա ծոմը։

Աղոթք

Ո՜վ ամեն օրհնության, ողորմության և շնորհքի Աղբյուր, մեր Հայր Երկնքում, մենք մեծարում և գովաբանում ենք Քեզ։ Մովսեսի ժամանակ Դու խոսեցիր երկնքից և տվեցիր Քո ժողովրդին արդար կանոններ և պատվիրաններ, բարի խրատներ և ուսուցումներ (տե՛ս Նեեմիա 9․13)։ Եվ Դու շարունակեցիր ուղարկել մարգարեների՝ նրանց օգնելու և առաջնորդելու համար։

Քո Խոսքը հայտնում է մեզ, որ վերջին օրերում Դու խոսեցիր մեզ հետ Հիսուս Քրիստոսի՝ Քո Որդու միջոցով (տե՛ս Եբր. 1․2)։ Նա է, որ մահացավ Գողգոթայում, որպեսզի ների մեր մեղքերը, դարձնի մեզ Քո զավակները և ճանապարհ բացիմեզ համար, որ գանք Քո սուրբ ներկայության մեջ։ Առանց խաչի մենք չէինք ունենա Քեզ մոտենալու այլ միջոց։ Շնորհակա՜լ ենք։

Իմ Հա՛յր, ես խնդրում եմ, որ հայտնես Քրիստոսին իմ մուսուլման ընկերներին։ Այցելի՛ր նրանց Քո Սուրբ Հոգու զորությամբ։ Հանդիմանի՛ր նրանց Քո Որդուն մերժելու և ուրիշին հավատալու մեղքի մեջ։ Թող որ նրանք գիտակցեն, որ Հիսուսի խոսքերը ճշմարիտ են, որ Նա է Տերը, Փրկիչը և Աստծո Որդին։ Թող որ նրանք ընդունեն Հիսուսին իրենց կյանքում և հպատակվեն Նրան։

Ո՜վ Տեր Հիսուս, հայտնի՛ր Քո փառքը մուսուլմաններին այս ժամանակի մեջ, երբ նրանք ակնկալում են երազներ և տեսիլքներ։ Այցելի՛ր նրանց գերբնական ձևով և խոսի՛ր նրանց սրտերում։ Հոգա՛ նրանց կարիքները և հանդարտեցրո՛ւ նրանց վախերը։ Հայտնի՛ր նրանց Քո մեծ զորությունը, Քո կարեկցող սերը և Քո ներող շնորհքը։ Փոխի՛ր նրանցկյանքերը։ Տո՛ւր նրանց հույս և լցրո՛ւ Քո Հոգով։ Ամե՛ն։

Խոստում

«Երբ որ Նա՝ ճշմարտության Հոգին գա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ» (Հովհաննես 1613):