Ուրբաթ, ապրիլի 7, 2023

Ուրբաթ, ապրիլի 7, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
մուսուլմանների կողմից
Խաչը մերժելու վերաբերյալ

Այսօր մենք հիշում ենք Հիսուսի խաչելությունը՝ միակ միջոցը, որով մենք հավիտենական կյանք ունենք։ Իսլամը մերժում է Հիսուսի մահը խաչի վրա։ Ղուրանը պնդում է, որ Նա երբեք չի խաչվել և երբեք չի մահացել. փոխարենը, Աստված ողջ-ողջ Երկինք է տարել Նրան։ Մուսուլմանները պատճառաբանում են, որ Աստված թույլ չէր տա Հիսուսին, Ով բարի մարգարե էր, խաչի վրա մահանալ նման նվաստացուցիչ ձևով՝ այլ մարդկանց գործած մեղքերի համար։

Մուսուլմանները չեն հասկանում, թե որքան լուրջ է մարդկային մեղավոր բնությունը․ այնպես որ, նրանք մերժում են խաչի փրկագնման կարիքը։ Նրանց համար խաչը հիմարություն է (տե՛ս Ա Կորնթ. 1․18-25)։

Աղոթք

Տե՛ր Ամենակարող, մեր սիրող երկնային Հա՛յր, մենք ընդունում ենք Քեզ՝ որպես մեր հավիտենական Փրկչի։ Մենք գալիս ենք խոնարհությամբ, երկյուղած Քո սիրո և Գողգոթայում Հիսուսի զոհի պատճառով։ Ինչպիսի՜ ամոթ և ցավ Նա կրեց՝ մեզ մեղքից և կործանումից փրկելու համար։ Աստծո Գառը մահացավ՝ մեզ կյանք տալու համար։ Շնորհակա՜լենք։

Իմ մուսուլման ընկերները չեն հասկանում, որ Քրիստոսի մահը խաչի վրա Քո մեծագույն պարգևն էր մեղավոր մարդկանց։ Օգնի՛ր նրանց հասկանալ, որ իրենք մեղավոր մարդիկ են, որոնք փրկագնման կարիք ունեն։ Ցո՛ւյց տուր նրանց խաչի զորությունը, որը փրկում է մեզ մեղքից, վերափոխում է մեր կյանքը՝ խավարից դեպի լույսը, և ազատում է մեզ սատանայի թագավորությունից՝ Աստծո թագավորության մասը դարձնելու համար։

Հանդիմանի՛ր նրանց խաչը մերժելու ծանր մեղքի մեջ։ Թող որ նրանք հավատան Քո Խոսքին և ընդունեն Ավետարանը։ Ես աղաչում եմ մուսուլմանների համար, որ նրանք իմանան, որ Հիսուսը մահացավ՝ նրանց մեղքերից փրկագնելու համար, և հարություն առավ՝ նրանց արդարացնելու համար։ Հեռացրո՛ւ նրանց մտքերի քողը․ բացի՛ր նրանց աչքերը։ Գրավի՛ր նրանց սրտերը Քո սիրով։

Օգնի՛ր մուսուլմաններին հասկանալ, որ այն օրը, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, մռայլ և դժգույն օր չէ։ Դա հաղթանակի օր է՝ մեղքի, սատանայի և մահվան հանդեպ։ Դա տոնակատարության և ուրախության օր է։

Ամբողջ փառքը և գովեստները Քե՛զ, խաչված և հարություն առած Քրիստոս, Առաջինը և Վերջինը, և Կենդանին, Ով մահացավ և կենդանի է հավիտյանս հավիտենից։ Ամե՛ն։

Խոստում

«Որովհետև խաչի մասին ուղերձը բացարձակ անհեթեթություն է նրանց համար, ովքեր կորսված են, բայց մեզ համար, որ փրկվում ենք, այն Աստծո զորությունն է» (Ա Կորնթացիների 118, SAB):