Ուրբաթ, մարտի 31, 2023

Ուրբաթ, մարտի 31, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ
Մուսուլմանական քաղաքներն
ընդունեն Քրիստոսին

Այս կիրակի Արևմուտքի քրիստոնյաները տոնում են Արմավենիների կիրակին կամ Ծաղկազարդը։ Մենք հիշում ենք, որ Հիսուսը մուտք գործեց Երուսաղեմ հաղթականորեն, բայց՝ խոնարհաբար․ Նա եկավ՝ նստած ավանակի վրա։ Բազմություններն ուզում էին արտահայտել իրենց ուրախությունը։ Նրանք դուրս եկան՝ Նրան դիմավորելու համար, արմավենու ճյուղեր բռնած և փռելով իրենց հանդերձները ճանապարհին։ Նրանք բարձրացրին ձայները՝ մեծարանքով և գովասանքով։ Այդպես էին դիմավորում նվաճողներին և թագավորներին, որոնք վերադառնում էին իրենց հաղթական արշավանքներից։

Աղոթք

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Մեծ և Ամենակարող Փրկի՛չ, Դու խոնարհեցրիր Քեզ՝ մեզ ողորմելու համար։ Դու ցած իջար՝ մեզ փրկագնելու համար։ Մենք երկրպագում ենք Քեզ։ Միայն Դու ես Աստված։ Միայն Դու ես մեր Տերը։ Դու անտեսանելի Աստծո տեսանելի պատկերն ես։ Այն ամենը, ինչ ստեղծվել է, Քո միջոցով է և Քեզ համար է՝ քաղաքները և ազգերը, թագավորները և թագավորությունները, կառավարիչները և իշխանությունները։ Դու կարող էիր մուտք գործել Երուսաղեմ ոսկե կառքով՝ զարդարված մարգարիտներով և թանկարժեք քարերով, բայց փոխարենը նստած էիր ավանակի վրա. ինչպիսի՜ խոնարհություն։

Ես աղոթում եմ, որ Դու հաղթականորեն մուտք գործես այն քաղաքները և բնակավայրերը, որոնք ներկայումս մուսուլմանական բերդեր են համարվում։

Մուտք գործի՛ր մարդկանց սրտերը և փոխի՛ր նրանց։ Թող որ բազմաթիվ մուսուլմաններ այս շաբաթ ընդունեն Քեզ՝Հիսուս Քրիստոսին, որպես իրենց Փրկչի, Ազատողի և հավիտենական Թագավորի։ Ես աղոթում եմ, որ նրանք վերապրեն քո սերը, գթասրտությունը և հեզությունը։ Թող որ նրանց բազմությունները բացականչեն սրտի խորքից․«Օվսա՜ննա Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Տիրոջ անունով Եկողը. Օվսա՜ննա բարձունքներում․․․ Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Տեր Աստված Ամենակարող, որ էր, և որ է, և որ գալու է․․․ Արժանի է մորթված Գառն առնելու և՛ զորություն, և՛ հարստություն, և՛ իմաստություն, և՛ կարողություն, և՛ պատիվ, և՛ փառք, և՛ օրհնություն» (Մատթեոս 21․9, Հայտնություն 4․8, 5․12)։

Խոստում

«Թող ժողովուրդներն ուրախանան և ցնծան, որովհետև Դու ժողովուրդներին դատում ես ուղղությամբ և ազգերինառաջնորդում ես երկրի վրա» (Սաղմոս 674):