Այս շաբաթ մենք աղոթում ենք
Իսլամական ծոմապահության վերաբերյալ
Այս շրջանում մուսուլմանները սկսում են մեկամսյա ծոմապահություն, որը Ռամադան է կոչվում։ Մուսուլմանների օրացույցի հիմքում լուսնային տարին է, որում ընդամենը 354 օր կա։ Այնպես որ, ամեն տարի այդ մեկ ամսյա ծոմապահությունը սկսվում է նախորդ տարվանից 11 օր առաջ։
Մուսուլմանները ծոմապահություն են կատարում մինչև արևամուտը՝ ամբողջ այս ամսվա ընթացքում։ Նրանք հրաժարվում են սննդից և ըմպելիքներից, անուշահոտություններից և ամուսնական հարաբերություններից։ Ամեն օր արևամուտից հետո նրանք ընդմիջում են ծոմը, սովորաբար՝ խնջույքով։ Նրանց թույլատրվում է ուտել մինչև հաջորդօրվա արևածագը։
Համաձայն իսլամի՝ Ռամադանի ծոմը թույլ է տալիս մարդկանց արդար դիրք ստանալ Աստծո առջև, նաև շնորհում է մուտք դեպի դրախտ։
Որոշ մուսուլմաններ իրականում հավատում են, որ այս ամսվա ընթացքում սատանան շղթայված է և չի կարող վնաս հասցնել իրենց, որ երկնքի դռները բաց են, իսկ դժոխքի դռները՝ փակ։
Աղոթք
Տե՛ր Հիսուս, այս ծոմապահության շրջանում ես աղոթում եմ մուսուլմանների համար՝ սիրով և կարեկցանքով։
Տե՛ր, Դու գիտես, որ մուսուլմանների մեծ մասն անկեղծ մարդիկ են։ Նրանք լրջորեն են վերաբերվում իրենց կրոնին և համոզմունքներին։ Օգնի՛ր նրանց գիտակցել, որ Քեզ մոտենալու համար իրենք պետք է գան և՛ Հիսուսի միջոցով, և՛ Գողգոթայի վրա Նրա արած զոհի միջոցով։ Նրանք չեն կարող փրկվել մեղքից՝ «իրենք իրենց ճահճից հանելով»։ Նրանք չեն կարող բարձրանալ Քեզ մոտ՝ կատարելով ծեսեր և կրոնական պարտականություններ։
Ո՜վ Աստված, օգնի՛ր նրանց բացահայտել, որ մենք փրկվում ենք ոչ թե արդարության գործերով, այլ միայն հավատքով՝ Քո անարժանաբար տրվող բարեհաճությամբ։
Ես աղոթում եմ, որ այս ամսվա ընթացքում Դու հայտնես Քեզ մուսուլմաններին՝ որպես նրանց Փրկիչ, Ով արդեն իրագործել է ամեն ինչ։ Թող նրանք իմանան, որ խաչի վրա ամեն բան «կատարվեց»։ Ամե՛ն։
Խոստում
«Պարզ է, որ ոչ ոք չի կարող արդարանալ Աստծո առջև՝ փորձելով պահել օրենքը։ Որովհետև Սուրբ գիրքն ասում է․«Հավատքով է, որ արդար մարդը կյանք ունի»» (Գաղատացիների 3․11, NLT):