Այս շաբաթ մենք աղոթում ենք
Լիբանանի համար
Երկու դար առաջ որոշ միսիոներներ Արևմուտքից գալիս էին Մերձավոր Արևելք, և Լիբանանը նրանց նախընտրած վայրն էր։ Այն Սիրիայի մասն էր և թուրքական Օսմանյան կայսրության կազմում էր գտնվում։ Աստծո օգնությամբ և Սուրբ Հոգու զորությամբ այդ միսիոներները մի քանի տասնամյակ շարունակ մեծ հունձք տեսան։ Թեև մեզնից շատերը չէ, որ լսել են նրանց մասին, այնպիսի ծառայողներ, ինչպիսիք են Բլիսը, Ջեսափը, Սմիթը և Վան Դայքը լուսատուներ են միսիոներական տարեգրության մեջ։ Նրանք զոհեցին ամեն ինչ, շատ տառապանքներ կրեցին և բախվեցին սպառնալիքների, սովի, հիվանդության և շատ այլ խնդիրների։ Աստված Իր ողորմությամբ մեծ պտուղներ շնորհեց նրանց։ Նրանք թարգմանեցին Աստվածաշունչը դասական արաբերենով, եկեղեցիներ և կրթական հաստատություններ հիմնեցին և մեծաքանակ քրիստոնեական գրականություն տպագրեցին։
Միաժամանակ Լիբանանը եղել է բազմաթիվ նահատակների տունը, որոնք մահացել են իրենց հավատքի համար։Նրանց թվում էին Ասաադ Շեդիակը և Կամիլ Ալ-Այթանին, որոնք սպանվեցին իրենց ուժերի ծաղկունքի ժամանակ, միայն որովհետև որոշեցին հետևել Քրիստոսին։
Այս երկիրն օժտված է․
1․ ծովի, սարերի, գետերի, ձյան, անտառների և կանաչ բուսականության բնական գեղեցկությամբ,
2․ որոշ չափով կրոնի ազատությամբ և
3․ բոլոր արաբական երկրներից ամենա ժողովրդավարական կառավարությամբ[1]։
Այնուամենայնիվ, այն շարունակ կրել է քաղաքական ցնցումների, կրոնական և համայնքային բախումների, քաղաքացիական պատերազմների և արյունահեղության ավերիչ հետևանքները։
Աղոթք
Մեր Հա՛յր, որ Երկնքում ես, մենք գոհանում ենք Քեզնից այն հերոսների համար, որոնք եկել են Մերձավոր Արևելք, որպեսզի պատմեն մարդկանց Քրիստոսի մասին, և մուտք են գործել իսլամի և ավանդույթների խավարի մեջ։ Շնորհակալությո՛ւն այն աշխատանքի համար, որն այժմ կատարվում է Լիբանանում։ Ես աղոթում եմ, որ այդտեղ ապրող մարդիկ բացեն իրենց սրտերը Քրիստոսի համար։
Օգնի՛ր մարդկանց գիտակցել, որ այն թշվառությունը, որն առաջացել է մոլեռանդության և աղանդավորության պատճառով, չի ավարտվի, քանի դեռ Քրիստոսը չի պսակվել նրանց կյանքերում որպես Թագավոր։
Խոստում
«Ծաղիկների, երգի և ուրախության առատություն կլինի։ Անապատները Լիբանանի սարերի պես կանաչ կդառնան՝նույնքան գեղեցիկ, որքան Կարմեղոս սարը կամ Սարոնի դաշտավայրը։ Այդտեղ Տերը կհայտնի Իր փառքը՝ մեր Աստծո վայելչությունը» (Եսայի 35․2, NLT):
[1] Նույնպես, «Լիբանան» բառն ավելի քան 70 անգամ հիշատակված է Աստվածաշնչում՝ իր բնակիչների, սարի և մայրի ծառերի կապակցությամբ։