Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ մուսուլմանները ճանաչեն
Հիսուսին՝ որպես Բարի Հովիվ
Աստծո Խոսքում Հիսուսն ունի բազմաթիվ տիտղոսներ և նկարագրվում է տարբեր կերպերով։ Օրինակ, Հիսուսն անվանում է Իրեն «Բարի Հովիվ» (Հովհաննես 10․14)։ Ինչպիսի՜ արտոնություն մենք ունենք՝ ճանաչելու Նրան որպես այն Անձի, Ով հոգում է մեր մասին, հանգստացնում է մեզ կանաչ արոտավայրերում, տանում է մեզ հանդարտ ջրերի մոտ, մեր անձին հանգիստ է տալիս և առաջնորդում է մեզ արդարության շավիղներում (տե՛ս Սաղմ. 23․1-3)։ Նանույն պես այն Անձն է, Ով գնում է կորսված ոչխարների ետևից, մինչև որ գտնում է նրանց (տե՛ս Ղուկ. 15․4)։ Եվ Նա միակն է, Ով զոհեց Իր կյանքն Իր ոչխարների համար (տե՛ս Հովհ. 10․11,15)։
Աղոթք
Տե՛ր Հիսուս Քրիստոս, ես շնորհակա՛լ եմ Քո մեծ սիրո համար։ Ես բարեխոսում եմ մուսուլմանների համար։ Թող որ նրանք հավատան Քեզ և ճանաչեն որպես իրենց Բարի Հովվի։ Թող որ նրանք լիովին վստահ լինեն, որ Դու կփրկես իրենց մեղքից, կպահպանես և կպաշտպանես թշնամուց, կառաջնորդես խաղաղությամբ և ներդաշնակությամբ իրենցկյանքի ամբողջ ընթացքում։
Թող նրանք հասկանան, որ Դու հավատարիմ ես և ճշմարիտ ես և երբեք չես մոլորեցնի նրանց։ Թող նրանք իմանան,որ Դու վստահելի ես և երբեք չես թողնի նրանց։ Սովորեցրո՛ւ նրանց լսել Քո ձայնը և հնազանդվել Սուրբ Հոգու առաջնորդությանը և մղումներին։
Երբ մուսուլմանները հավատքով ընդունում են Քեզ՝ վստահելով Հիսուսին որպես Փրկիչ, ես աղոթում եմ, որ Քո Հոգին պահպանի նրանց։ Պաշտպանի՛ր նրանց գայլերից, գողերից և ինքնակոչ մարդկանցից (տե՛ս Հովհ. 10․10)։
Հանուն Քո անվան։ Ամե՛ն։
Խոստում
«Ես եմ Բարի Հովիվը» (Հովհաննես 10․14):