Այս շաբաթ մենք փառք ենք տալիս
Մեր Պաշտպան Աստծուն
Մովսեսն ամուսնացավ մի սևամորթ կնոջ հետ։ Նրա ընտանիքն ուրախ չէր, հավանաբար՝ ռասայական խտրականության պատճառով։ Նրանք խոսեցին Մովսեսի դեմ։ Բայց Աստված եկավ՝ նրան պաշտպանելուհամար (կարդացե՛ք այս պատմությունը Թվոց 12-րդ գլխում)։
Երբ դուք այնպիսի իրավիճակներում եք, որ մարդիկ խոսում և դավեր են նյութում ձեր դեմ, վստահե՛ք Աստծուն, որովհետև Նա՛ է ձեր Պաշտպանը։ Անկախ այն բանից՝ ձեզ ծաղրում են կամ վատ են վերաբերվում Քրիստոսի հետևորդ լինելու, ձեր ազգային պատկանելության կամ ցանկացած այլ բանի պատճառով, ձերերկնային Հայրը տեսնում և լսում է։
Աստված կարող է տալ ձեզ իմաստություն, համբերություն և հաստատակամություն, որպեսզի սպասեք, որ Նաարդարացնի ձեզ։
Աղոթք
Մե՜ծ Աստված, Հավիտենակա՜ն Հայր, տղամարդ և կին Ստեղծո՛ղ, ես գալիս եմ քեզ մոտ՝ որպես շնորհքով փրկված մեղավոր։ Շնորհակա՜լ եմ։ Ես մոտենում եմ Քո սուրբ ներկայությանը՝ իմ Տեր Հիսուս Քրիստոսիանունով։
Այն մարդիկ, որոնք ցավ են պատճառում ինձ, իմ թշնամիները չեն։ Իմ իրական թշնամին սատանան է. ի չի՛քդարձրու նրա ծրագրերը։ Ես հռչակում եմ հաղթանակ նրա հանդեպ՝ Հիսուսի արյան զորությամբ, Ով իմ Բարեխոսն է Երկնքում։
Հագի՛ր Քո սպառազինությունը, Տե՛ր Աստված, վերցրո՛ւ Քո վահանը և պատրաստվի՛ր կռվի։ Օգնությա՛ն եկ ևգրկի՛ր ինձ Քո ձեռքերով՝ ինձ պաշտպանելու և հաղթանակ տալու համար (տե՛ս Սաղմ. 35․2,3, 84․11)։
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր թույլ են տալիս իրենց գործածվել ընդդեմ Քո ծրագրերի իմ կյանքում, օգնի՛րինձ սիրել, ներել և գթասիրտ լինել նրանց հանդեպ։ Թող որ Քրիստոսի լույսը շողա նրանց սրտերում և վերափոխի նրանց պատվի անոթների, որոնք սուրբ կլինեն Տիրոջը ծառայելու համար։
Ես աղոթում եմ, որ Հոգու պտուղն ակնհայտ լինի իմ կյանքում և փառք ու պատիվ բերի Քո անվանը։ Ամե՛ն։
Խոստում
«Երանի՜ քեզ, Իսրայե՛լ։ Ո՞վ է քեզ նման՝ Տիրոջ ձեռքով փրկված ժողովուրդ. որ Նա է քո օգնության ասպարը ևքո հաղթության սուրը։ Եվ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն, և նրանց բարձր տեղերը պիտի կոխես» (Երկրորդ Օրինաց 33․29):