Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ Սուրբ Հոգին տա մեզ
Աստվածային հայտնություն
նորեկների մտադրությունների մասին
Մեր «ընդհատակյա» հավաքույթն ընթացքի մեջ էր, երբ ինչ-որ մեկը դուռը զանգեց։ Ես արագ աղոթքբարձրացրի դեպի երկինք և բացեցի դուռը՝ տեսնելով մի անծանոթի, որի անունը Մուլդի էր։ Նա ասաց, որհավատացել էր Հիսուսին Եվրոպայում։ Ես խնդրեցի Տիրոջը, որ հայտնի՝ արդյո՞ք նա ճիշտ էր ասում, թե՞քրիստոնյա ձևացող գաղտնի ոստիկան էր։
Սուրբ Հոգին հավաստիացրեց ինձ, և ես առաջնորդեցի Մուլդիին մեր հավաքույթի սենյակը։ Երբ ներս մտանք, բոլորը դադարեցին երգել։ Նրանք անհանգստացան՝ տեսնելով մեր հավաքույթին եկած անծանոթ մարդուն։Բայց երբ Մուլդին պատմեց իր մասին, բոլորը հանդարտվեցին։ Ավելի ուշ նա առաջնորդ դարձավ եկեղեցումև մեծապես օգնեց մեզ միսիոներական աշխատանքի մեջ։
Երբ որևէ մուսուլման ասում է, որ ինքն ընդունել է Հիսուս Քրիստոսին, մենք միշտ կարիք ենք ունենում, որՍուրբ Հոգին հայտնի մեզ նրա իրական մտադրությունները։ Սա անչափ կարևոր է, հատկապես այնպիսիերկրներում ծառայող մարդկանց համար, որտեղ իշխանությունները հետապնդում են Ավետարանի համարգործող մարդկանց։
Աղոթք
Մեր Հա՛յր, որ Երկնքում ես, սո՛ւրբ թող լինի Քո անունը[1]։ Ես մեծարում եմ և բարձրացնում եմ Քեզ, որովհետևԴու Աստված ես։ Դու գիտես, թե որքան տկար ենք մենք։ Դու տվեցիր մեզ Քո Սուրբ Հոգուն՝ մեզ զորացնելու ևառաջնորդելու համար։ Դու իմաստություն ես տալիս իմաստուններին և հանճար՝ գիտուններին (տե՛ս Դանիել2․21)։ Շնորհակա՛լ եմ։
Օգնի՛ր, որ մենք երբեք չմերժենք այն մարդուն, ով անկեղծորեն փնտրում է Քեզ։ Մենք գիտենք, որ կանմարդիկ, որոնք անկեղծ չեն, սակայն փորձում են միանալ Քո եկեղեցուն (տե՛ս Դանիել 11․34)։ Այս պատճառովէ, որ մենք աղոթում ենք, որ օգնես բոլոր Քո ծառաներին, ովքեր գործում են այնպիսի տարածքներում, որտեղիշխանություններն արգելում են Ավետարանը։
Մեզ անհրաժեշտ է հայտնություն և առաջնորդություն Քո Հոգուց, քանի որ մենք բախվում ենք այնպիսիորոշումների, որոնք ազդելու են այլ մարդկանց կյանքերի վրա։ Օգնի՛ր մեզ զգայուն լինել, լսել և հետևել Քոմղումներին։ Դու խորը և ծածուկ բաներ ես հայտնում (տե՛ս Դանիել 2․22)․ հայտնի՛ր դրանք մեզ, երբ կարիքնունենանք։ Դու գիտես, թե ինչ կա խավարում, և լույսը Քեզ հետ է բնակվում։ Լուսավորի՛ր մեր սիրտը և միտքըՔո լույսով։ Ամե՛ն։
Խոստում
«Կա Աստված Երկնքում՝ գաղտնիքներ հայտնող» (Դանիել 2․28):
[1] Սա նշանակում է՝ «Թող որ Քո անունը պաշտեն՝ որպես սուրբ»։