Ուրբաթ, փետրվարի 10, 2023

Ուրբաթ, փետրվարի 10, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Աքսորված հավատացյալների համար

Մի նորադարձի գործընկեր նկատում է, որ իր գործընկերը Աստվածաշունչ է կարդում, և հայտնում էիշխանություններին։ Երբ նրանք պարզում են, որ նա Հիսուսի հետևորդ է դարձել, տեղեկացնում են այդ մասիննրա ընտանիքի անդամներին, որոնք անմիջապես որոշում են սպանել նրան։ Ժամանակ չկորցնելով՝նորադարձը փախուստի է դիմում այլ երկիր։

Քրիստոսին հավատացող բազմաթիվ մուսուլմաններ հարկադրված են հեռանալ իրենց տներից։ Նրանցիցոմանք զրկվում են իրենց ժառանգությունից, նաև ֆիզիկապես և զգացմունքորեն բռնության են ենթարկվում։Մյուսները զրկվում են կյանքից։ Նման խիստ պատիժներից խուսափելու համար շատերը փախուստի ենդիմում՝ գնալով այլ քաղաք կամ երկիր։ Ընդհանուր առմամբ, միայն քչերն են կարողանում մնալ իրենցհայրենի քաղաքներում և շարունակել ապրել Հիսուսի համար։

Այս շաբաթ մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր հեռացել են իրենց ընտանիքից և հասարակությունից՝աշխարհով մեկ բազմաթիվ վայրերում ապաստան գտնելու համար։

Աղոթք

Տե՛ր Հիսուս Քրիստոս, ոչխարների մեծ Հովի՛վ (տե՛ս Եբր. 13․20), մենք փա՛ռք ենք տալիս Քեզ, որ բազմաթիվմուսուլմաններ հավատքով Քեզ են ընդունում։ Մենք աղոթում ենք այս եղբայրների և քույրերի համար, որոնքթողել են իրենց տները, ընտանիքները, աշխատանքները և մշակույթները՝ Քեզ հավատալու պատճառով։

Ես աղոթում եմ, որ լցնես նրանց Քո ներկայությամբ։ Թող որ նրանք հասկանան, որ Քո աչքերը նրանց վրա են՝նրանց պաշտպանելու և օրհնելու համար։ Տե՛ր Աստված, գործածի՛ր նրանց իրենց նոր միջավայրում՝Ավետարանը արդյունավետ կերպով տարածելու համար։ Երբ նրանք հայտնվեն այլ մշակույթում, անծանոթմիջավայրում, որտեղ օտար լեզվով են խոսում, համակի՛ր նրանց սրտերը Քո խաղաղությամբ, սիրով ևուրախությամբ։

Դի՛ր Քո Խոսքը նրանց բերանում։ Դրսևորի՛ր Սուրբ Հոգու պարգևները նրանց կյանքում։ Գործածի՛ր նրանցզորավոր կերպով, ինչպես որ անցյալում գործածել ես այլ մարդկանց, որոնք բախվել են նմանիրավիճակների (տե՛ս Գործք 8․1,4, 11․19)։

Հիսուսի անունով։ Ամե՛ն։

Խոստում

«Եվ ահա Ես քեզ հետ եմ, և ամեն տեղ, ուր որ գնաս, քեզ կպահեմ․․․ որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որկատարեմ այն, ինչ որ քեզ ասել եմ» (Ծննդոց 2815):