Ուրբաթ, փետրվարի 3, 2023

Ուրբաթ, փետրվարի 3, 2023

Այս շաբաթ մենք աղոթում ենք
Քրիստոսին հավատացողների համար,
որոնք ճանապարհորդում են մուսուլմանական երկրներ

Տարբեր երկրներում ապրող քրիստոնյաները ճանապարհորդում են աշխարհով մեկ։ Եվ նրանցից շատերնուղևորվում են մուսուլմանական երկրներ։ Երբ Սուրբ Հոգին համակում է մեզ աստվածայիննախանձավորությամբ՝ կորսվածների հանդեպ, ինչպիսի՜ մեծ ուժ կարող ենք լինել՝ մեր Տիրոջ և Փրկչի մասինվկայելու համար։

Եթե մենք ունենանք Սուրբ Հոգու օծությունը և խիզախություն՝ մեր բերանը բացելու համար, կզարմանանք, թեինչպես է Աստված առաջնորդում մեզ կարիքավոր մարդկանց մոտ և օգտագործում մեր խոսքերը՝ նրանցծառայելու համար։

Աղոթք

Տե՛ր Աստված, ես բերում եմ Քո առջև անթիվ քրիստոնյաների, որոնք հավատարիմ են Փրկչին ևճանապարհորդում են մուսուլմանական երկրներ։ Տո՛ւր նրանց խիզախություն։ Օծի՛ր նրանց Սուրբ Հոգով։Օգնի՛ր, որ զրույց սկսեն, խրախուսեն, օգնության ձեռք մեկնեն այն մարդկանց, ում հանդիպում են։ Թող որնրանք հպվեն այլ մարդկանց Քրիստոսի կարեկցանքով՝ հույս և ուրախություն տալու համար։ Օգնի՛ր նրանցծառայել մարդկանց՝ բերելով փրկություն՝ մեղքից, լույս՝ խավարում, խաղաղություն՝ կյանքի անհանգիստպայմաններում, և հաղթանակ՝ պարտության փոխարեն։

Ես չեմ խնդրում, որ բոլոր քրիստոնյաները ծառայողներ դառնան, բայց որ բոլոր քրիստոնյաներըխիզախություն ունենան՝ մարդկանց Հիսուսին առաջնորդելու համար։

Օգնի՛ր բոլորիս ապրել մեր Փրկչի դրոշի ներքո՝ լինելով ավելի, քան հաղթողներ։

Շնորհակա՛լ եմ։ Ամե՛ն։

Խոստում

«Դու պետք է գնաս յուրաքանչյուրի մոտ, որ Ես ուղարկում եմ, և ասես այն ամենը, ինչ պատվիրում եմ քեզ։ Մի՛վախեցիր նրանցից, որովհետև Ես քեզ հետ եմ և կազատեմ քեզ» (Երեմիա 17,8, NIV):

0 Comments

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *