Այս շաբաթ մենք աղոթում ենք, որ եկեղեցիները
Մերձավոր Արևելքում գործուն դառնան մուսուլմաններին դեպի Քրիստոսն առաջնորդելու հարցում
Մերձավոր Արևելքը կարող է պարծենալ ամբողջ աշխարհում ամենահին եկեղեցով։ Այնուամենայնիվ, 7-րդդարի իսլամական արշավանքների և մուսուլմանական կայսրության հետագա ընդարձակման պատճառով, այսօր Մերձավոր Արևելքի բնակչությունը հիմնականում մուսուլմաններ են։Այդ արշավանքների և իսլամական բռնատիրական կառավարման պատճառով բաժանումը քրիստոնյաներիև մուսուլմանների միջև կտրուկ է և գրեթե՝ անանցանելի։ Մենք գիտենք, որ միայն Աստծո սերը կարող էփոխել այս իրավիճակը։
Քաղաքական, կրոնական և ազգայնական պատկանելությունից բացի, այն իրողությունը, որ այս երկուկրոնների ներկայացուցիչները խոսում են նույն լեզվով և հասկանում են միմյանց մշակույթն ուառանձնահատկությունները, պարտավորեցնում է քրիստոնյաներին ավելի ներգրավվել իրենց մուսուլմանազգակիցներին դեպի Գողգոթայի խաչն առաջնորդելու մեջ։ Ահա թե ինչի համար մենք պետք է աղոթենք։
Աղոթք
Ամենակարո՜ղ Աստված, մեր երկնային Հա՛յր, մենք փառք և պատիվ ենք տալիս Քո սուրբ անվանը։ Դուվստահել ես մեզ, որ Քո խնջույքի տուն բերենք մարդկանց՝ Քո անունը մեծարելու և Քո հավիտենականօրհնությունները վայելելու համար։
Ես աղոթում եմ, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հաղթահարեն վատ վերաբերմունքը և հալածանքըմուսուլմանների կողմից և ներեն նրանց։ Թող որ իմ եղբայրները և քույրերը Մերձավոր Արևելքում ետևումթողնեն այդ ամենը և խնդրեն Քո օգնությունը՝ բազմաթիվ մուսուլմանների դեպի Քեզ առաջնորդելու համար։
Տե՛ր Հիսուս Քրիստոս, մեր Փրկի՛չ, Դու մահացար նաև մուսուլմանների համար։ Նրանք չգիտեն Քո սիրո մասինև ուշադրություն չեն դարձնում Քո զոհին։ Բացի՛ր նրանց աչքերը, բացի՛ր նրանց մտքերը, բացի՛ր նրանցսրտերը՝ Աստծո Որդուն տեսնելու և ընդունելու համար։
Ես աղոթում եմ, որ արթնացնես Քո եկեղեցին Մերձավոր Արևելքում։ Զինի՛ր այդտեղ գտնվող Քո ժողովրդինԱստծո զորավոր Հոգով, որպեսզի նրանք հավաքեն մուսուլմանների հասած հունձքը։ Քրիստոսի թանկագինանունով։ Ամե՛ն։
Խոստում
«Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ արեք ձեզ ատողներին և աղո՛թք արեք ձեզչարչարողների և ձեզ հալածողների համար, որ որդիներ լինեք ձեր Հորը, որ Երկնքում է» (Մատթեոս 5․44,45):