Այս շաբաթ մենք աղոթում ենք
Մուսուլմանների միջև հաղթական եկեղեցու համար
Հիսուսը խոստացավ մեզ. «Ես… կշինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մատթեոս 16․18)[1]։ Հին ժամանակներում քաղաքի դռներն այն վայրն էր, որտեղ հավաքվում էին քաղաքի ծերերը՝ իրենցհամայնքը կառավարելու համար (տե՛ս Ծննդ. 19․1, 23․10, Հռութ 4․1)։ Դժոխքի դռներն այն վայրն է, որտեղթշնամին հավաքում է իր դիվային հոգիներին՝ Աստծո ժողովրդի դեմ դավեր նյութելու համար։ Մենք հռչակումենք Հիսուսի խոստումը՝ այն, որ մուսուլմանների մեջ գտնվող եկեղեցին հաղթական է լինելու, և սատանայիդավերը եկեղեցու դեմ երբեք չեն հաջողվելու։
Վահիբան մուսուլման կին է, որն ընդունել է Տեր Հիսուս Քրիստոսին։ Այն բանից հետո, երբ նա տարածվածքաղցկեղի ախտորոշում ստացավ, նրա մուսուլման քույրը փորձեց համոզել Վահիբային թույլ տալ իրենհոգեհարցուների դիմել՝ նրան բժշկելու համար։ Այնուամենայնիվ, Վահիբան վճռական, ուժեղ քրիստոնյա է։Նա կտրականապես հրաժարվեց՝ ասելով քրոջը, որ կհավատա միայն Հիսուսին՝ իրեն բժշկելու համար։
Թող Տեր Աստված բարձրացնի ուժեղ հավատացյալների խմբեր մուսուլմանների միջև՝ Վահիբայի պես։
Աղոթք
Մե՜ծ Աստված, որ Երկնքում ես, օրհնյա՜լ է Քո սուրբ անունը հավիտյանս հավիտենից։ Դու Ամենակարող ես։Դու ես մեր ամուր աշտարակը։ Մենք տկարությամբ Քեզ մոտ ենք գալիս՝ խնդրելով զորավոր, հաղթականեկեղեցի մուսուլմանների միջև։ Մենք գոհանում ենք Քեզնից այն բազմաթիվ մուսուլմանների համար, որոնքընդունում են Քրիստոսին մեր օրերում։ Բայց մենք հասկանում ենք, որ հավատացյալները ծաղկունհամայնքների կարիք ունեն՝ Հոգով լցված, քրիստոսակենտրոն, հիմնված Աստվածաշնչի վրա և համահունչժամանակակից մշակույթին։ Ես աղոթում եմ, որ նման եկեղեցական համայնքներ հիմնվեն յուրաքանչյուրմուսուլմանական հասարակության մեջ՝ որպես Քո փառքի և զորության վկայություն։
Տո՛ւր այդ համայնքների առաջնորդներին և անդամներին իմաստություն, գիտելիք, հասկացողություն ևզանազանություն։ Զինի՛ր նրանց հաստատակամությամբ և խիզախությամբ։ Հայտնի՛ր նրանց այն խորըառեղծվածները, որոնք պահել ես Քո զավակների համար։ Զինի՛ր նրանց զորությամբ և դիմացկունությամբ, որպեսզի նրանք հակառակվեն թշնամուն և պատերազմեն խաչի զինվորներին վայել ձևով։
Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Ամբողջ քեզ դեմ շինած գործիքը չպիտի հաջողվի․․․» (Եսայի 54․17):
[1] Դժոխքի դռները կամ մահվան ուժերը։