Այս շաբաթ մենք աղոթում ենք
Ետնախորշերում բնակվող մարդկանց համար
Այսօր գրեթե մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում ապրում է ետնախորշերում։ Թշվառ և հաճախ անհույսպայմաններում, մարդիկ նվաստացած և կործանված են զգում իրենց։ Նրանք չունեն հոսող ջուր, ճանապարհները ծառայում են որպես կոյուղի, իսկ ստվարաթուղթը գետնի վրա՝ որպես անկողին։
Այս մարդկանց թիվն աճում է ամեն տարի։ Թեև ետնախորշերում բնակվող բոլոր մարդիկ չէ, որ մուսուլման են, մուսուլմաններն այդ մարդկանց զգալի մասն են կազմում։
Աղոթք
Տե՛ր Աստված, Դու ստեղծեցիր մարդկանց Քո պատկերով, որպեսզի նրանք պատվեն Քեզ և փառք բերենՀիսուսի անվանը։ Մենք աղոթում ենք ետնախորշերում բնակվող մարդկանց համար՝ մեզ պես մարդկանց, մերեղբայրների և քույրերի, որոնք հարկադրված են ապրել անառողջ, դժգույն պայմաններում։
Ես աղոթում եմ այն տառապանքների դեմ, որոնք ազդեցիկ պաշտոններ ունեցող մարդիկ պատճառում ենկոտրված մարդկությանը։ Արթնացրո՛ւ նրանց խիղճը, ո՜վ արդարության Աստված։ Թող նրանք իմանան, որմեկ օր կանգնելու են Քո գահի առջև՝ ստանալու իրենց արդար հատուցումը։
Ուղարկի՛ր Ավետարանի մշակների, որոնք պատրաստ են պատմել Քրիստոսի սիրո ուղերձն անհույս ևվհատված մարդկանց, որոնք հավիտենական կործանման ճանապարհին են։
Ո՜վ գթառատ Հայր, ուղարկի՛ր Քո զավակներից ոմանց գաղթականների և փախստականների ճամբարներ(նյութական նվերներով և կերակուրով), որտեղ գտնվող կարիքավորները և վտարանդիները կորցրել են հույսնու արժանապատվությունը։
Ես աղոթում եմ, որ աղքատներն ու կարիքավորները ստանան Քո շնորհքը, փոխվեն Քրիստոսի Ավետարանովև ապրեն Նրա համար։
Աղոթում եմ այն միսիոներների համար, որոնք գործում են ետնախորշերում բնակվողների միջև։ Շարունակի՛րլցնել նրանց Սուրբ Հոգով, կարեկցանքով և խիզախությամբ։ Վարձատրի՛ր նրանց ջանքերը՝ հոգիների մեծհունձքով։ Հիսուսի թանկագին անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Նա կանգնեցնում է աղքատին փոշուց և աղբից բարձրացնում է կարոտին, որ իշխանների հետնստեցնի և փառքի աթոռը նրանց ժառանգեցնի» (Ա Թագավորաց 2․8):